Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Իշխանությունը պետք է ներողություն խնդրի ու անցնի առաջ» (տեսանյութ)

Քաղաքականություն
15174473_1164350473602348_290663332_n

Պաշտպանության նոր նախարարը, որ պետք է հաստատվեր դրական գործերով, մտավ քաղաքականություն «1000 դրամի» նախագծով ու նրա իմիջը սասանվեց: Կարծում է  «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը ու հավելում, որ նախագիծը նաեւ սպառում է բանակի հանդեպ հավատը. «Հայաստանում շատ քիչ արժեքներ կան, մարդիկ միմյանց չեն հավատում, բայց զինվորին հավատում են: Իսկ հիմա  այդ հավատը դնել այդպիսի պայթունավտանգ վիճակում ցավալի է ու սխալ»: Եթե բանակին գումար էր անհրաժեշտ, ապա ըստ Անուշ Սեդրակյանի, պետք էր հետեւյալ քայլերն անել. «Պետք էր քննել, թե ինչպես է լինում, որ զինվորը կռվում է հին զենքով ու զինվորին պահելու փող չկա»: ԳՄ պատգամավոր Ազատ Արշակյանն էլ առաջարկում է այդ գումարները գանձել, ոչ թե զինվորականներից, բժիշկներից, մանկավարժներից, այլ շքեղ առանձնատներ ունեցողներից. «Չի կարելի այդքան մեծ տարբերություն դնել աղքատների, միջին խավի եւ օլիգարխների միջեւ»: Անուշ Սեդրակյանը կարծում է, որ եթե անգամ ծրագիրը դառնա կամավոր, ապա զարմանալի չի լինի, որ ընտրություններից հետո կրկին դառնա պարտադիր. «Կամավորականության սկզբունքը, եթե ներդնեն, դա կդիտվի իշխանության հետքայլ, սակայն միայն ժամանակավոր: Կուտակայինի նման նրանք դա կանեն, որպեսզի խուսափեն նախընտրական շրջանում հնարավոր ցնցումներից»: Ազատ Արշակյանն էլ հավելեց, որ շատ լավ կլինի, որ իշխանությունը նահանջի, ներողություն խնդրի ու անցնի հաջորդ քայլին: