Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ադրբեջանցիներին կփոխանցեմ այն, ինչ այստեղ մենք կքննարկենք. Կոնստանտին Կոսաչով

Քաղաքականություն
15128688_10207842547084568_655425984_n

ԼՂՀ շուրջ իրավիճակը մտահոգում է ՌԴ ԴԺ Դաշնային խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովին։ ԱԺ-ում Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ ԴԺ Դաշնային խորհրդի միջազգային կոմիտեի համատեղ նիստին զուգահեռ, պատասխանելով հայ լրագրողների հարցերին, նա նաեւ ավելացրեց. «Մենք մեծ տագնապով հետեւել ենք ապրիլյան իրադարձություններին։ Դուք գիտեք, որ ՌԴ-ն միանգամից է արձագանքել այդ դեպքերին՝ մենք մեր բոլոր հնարավորությունները ուղղեցինք, որպեսզի մեղմենք երկկողմ լարվածությունը։ Փառք Աստծո, դա հնարավոր եղավ շատ արագ անել»։ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում, ըստ նրա, եղել են դրվագներ, երբ հույս է եղել գալ հանգուցալուծման՝ հասնել առաջընթացի. «Մենք մանրամասնորեն այդ հարցը քննարկել ենք ՀՀ ԱԳՆ, ՊՆ հետ, հասկացանք, որ հայկական կողմը պատրաստակամ է առաջ շարժվելու, այդ առումով հապաղումը գալիս է ադրբեջանական կողմից։ Մենք ՌԴ առաքելությունը տեսնում ենք այնտեղ, որտեղ Ադրբեջանն ու ՀՀ-ն կհանգեն մեկ ընդհանուր հայտարարի։ Մենք պատրաստ ենք համագործակցել այդ բանակցություններում։ Ես վստահ եմ, որ մեր խորհրդարանական ձեւաչափը եւս այդ հարցում շատ մեծ դերակատարում կունենա։ Իհարկե, ուղիղ հաղորդակցում կա նաեւ Ադրբեջանի մեր գործընկերների հետ, եւ ես իմ կողմից նրանց կփոխանցեմ այն, ինչ այստեղ մենք կքննարկենք հակամարտության կարգավորման ուղղությամբ։ Ապրիլյան իրադարձություններից հետո էմոցիաները բավականաչափ հանդարտվել են եւ այդ պատճառով արդեն հնարավոր է անցնել բանակցությունների բնականոն ընթացքին»։