Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առաջին անգամ ընտրողներին նախապատրաստելը կարեւոր է. Պյոտր Սվիտալսկի (տեսանյութ)

Քաղաքականություն
svitalski

Երեւանի թիվ 198 դպրոցում աշակերտական խորհրդի նախագահ են ընտրում, ամեն ինչ ճիշտ այնպես է ինչպես օրինակ երկրի նախագահ կամ ԱԺ պատգամավոր ընտրելիս։ Կազմվել է ընտրական հանձնաժողով, գրանցվել են վստահված անձիք, դիտորդներ, լրագրողներ։  «Առաջին անգամ ընտրող» ծրագրի միջոցով դպրոցականները ծանոթանում են ընտրությունների կարգին։ Ծրագիրը Հայաստանում ընտրական գործընթացին Եվրամիության ու Եվրոպայի խորհրդի աջակցության  բաղադրիչն է։ «Քվեարկելը,  դա պարապես մասնակցության ձեւն է, իսկ ընտրության մասնակցելը իրենց քաղաքացիական իրավունքների իրացման ձեւն է, այ էդ գիտակցությունը կփորձենք փոխանցել երեխաներին»,-ասում է Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցի տնօրեն Արմեն Զաքարյանը։ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտոր Սվիտալսկին ընդգծում է, որ Հայաստանում խորը բարեփոխումներ են ծրագրված։ 2017 թ-ի ընտրությունները կարեւոր են ոչ միայն այն պատճառով, որ սահմանադրական փոփոխություններից հետո դրանք առաջին ընտրություններ են, այլեւ որովհետեւ ընտրությունները կլինի երկրում հետագա բարեփոխումների ցուցիչը; «Առաջին անգամ ընտրողներին նախապատրաստելը կարեւոր է։ Նրանք պետք է ունենան վստահություն , որ ողջ գործընթացը արդար է եւ իրենց ձայները կարեւոր է; Երիտասարդ ընտրողները պետք է հասկանան, որ իրենց քվեն շատ կարեւոր է եւ որ 10 կամ 20 հազար դրամը չարժե  այդ քվեն։ Դա կնշանակի, որ ձեր արժանապատվությունը եւ ապագան եք վաճառում»,-ասում է Պիոտոր Սվիտալսկին։ Աշակերտական խորհրդի նախագահի թեկնածուները 5-ն են։ Ընտրութունների ընթացքից գոհ են, ընտրախախտումներ չեն արձանագրել։ Մեկ օր առաջ էլ ընտրողներին ներկայացրել են իրենց ծրագրերը;  «Ընտրությունները պետք է արդար անցկացվեն, արդար ընտրությունների արդյունքում կունենա ք ժողովրդավար երկիր, ժողովրդավար է հարավում այն երկիրը, որտեղ ժողովուրդն ինքն է մասնակցում իշխանության ընտրությանը»,-ասում է աշակերտական խորհրդի նախագահի թեկնածու Անուշ Թաթոյանը։ Ընտրական հանձնաժողովի քարտուղար Մարինե Սարիբեկյանը պատմում է իր գործառույթի մասին։ «Այստեղ խախտումներ ենք արձանագրում եւ գրանցման քարտերն ենք ընդունում, որպեսզի 2-րդ անգամ չկարողանան ընտրել։ Գրանցման քարտերը պետք է համապատասխանեն քվեատուփում առկա ծրարների հետ, որ հասկանանք քանի հոգի են քվեարկել»։ Դիտորդ Գայանե Դավթյանը դեռ խախտումներ չի արձանագրել, բայց դիտողություններ կատարել ենք, քանի որ շատերը չգիտեին, որ միայնակ պետք է մտնի ընտրախցիկ; Մայրաքաղաքի թիվ 198 դպրոցն առաջինն է, նման գործընթաց մինչեւ 2017 ապրիլին կկազմակերպվի հանրապետության բոլոր 110 ավագ դպրոցներում