Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՄ հանձնակատար Կարլոս Մոեդասը՝ Թումոյում

Հասարակություն
unnamed-3-12

Նոյեմբերի 17-ին Երևանի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն այցելեց ԵՄ Հետազոտության, գիտության և նորարարության հարցերով հանձնակատար Կարլոս Մոեդասը՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի և ԵՄ պատվիրակության ուղեկցությամբ: Հանձնակատարը Երևանում է Հետազոտության, գիտության և նորարարության հարցերին նվիրված Արևելյան գործընկերության 8-րդ ոչ պաշտոնական նախարարական երկխոսության հանդիպմանը մասնակցելու նպատակով: Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազեանի ուղեկցությամբ հյուրերը շրջեցին կենտրոնով, ծանոթացան կրթական ծրագրին և շփվեցին ուսանողների հետ: Պատվիրակությունը նաև այցելեց բեյրութցի դիզայներ Ֆարա Ֆայադի աշխատարանը և Թումոյի Yelling անիմացիայի ստարտափը: Հյուրերը մեծ հետաքրքրությամբ ծանոթացան ԵՄ-Թումո համատեղ նախագծի՝ հակակոռուպցիոն վիդեոխաղի ստեղծման ընթացքին, որի վրա աշխատում են Թումոյի 16-20 տարեկան ուսանողներ՝ կենտրոնի մասնագետների օգնությամբ: unnamed-1 unnamed-2 unnamed-4 unnamed-5 unnamed-6 unnamed