Վալերի Պերմյակովը գրություն է ուղարկել դատարան (տեսանյութ)
Ավետիսյան ընտանիքի սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված Վալերի Պերմյակովը գրություն է ուղարկել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան եւ խնդրել վարույթ չընդունել իր պաշտպանի բողոքը: Հիշեցնենք, որ նրա պաշտպանը վերաքննիչ բողոքով վիճարկում էր Պերմյակովի սահմանը հատելու հարցը: Պերմյակովը իր գրության մեջ նաեւ նշել է, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը օրինական վճիռ է կայացրել: Նա գրել է, որ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչում եւ որ հանցագործությունը կատարել է միայնակ: Այսօրվա դատական նիստում տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց գործով մեղադրվող Գեւորգ Գեւորգյանին՝ նշելով, որ դատախազի դիրքորոշումը չի համապատասխանում օրենքի պահանջին: Այս պահին դատարանը հեռացել է խորհրդատվական սենյակ՝ ինքնաբացարկի վերաբերյալ որոշում կայացնելու համար: