Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«1000 դրամ»-ի նախագիծն ընդունվեց 1-ին ընթերցմամբ. դեմ էր 3 հոգի (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
vigen-sargsyan-1

102 կողմ, 3 դեմ, 0 ձեռնապահ ձայների հարաբերակցությամբ ԱԺ-ն այսօր 1-ին ընթերցմամբ ընդունեց ՀՀ պաշտպանությանը, մարտական գործողությունների ժամանակ վնասներ ստացած զինծառայողներին փոխհատուցում, այսինքն՝ ամսական աշխատավարձից հազար դրամ պարտադիր փոխանցում անելու մասին նախագիծը: Դահլիճում հնչեցին ծափեր: Դեմ քվեարկող պատգամավորներն էին ՀԱԿ խմբակցության անդամներ Արամ Մանուկյանը, Լեւոն Զուրաբյանը, «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ ինքը չի քվեարկելու, քանի որ այս նախագիծը առնվազն երկու կետով հակասում է ՀՀ Սահմանադրությանը, եւ երեք կետով՝ մի շարք օրենքների. «Վերջապես դուք պետք է ունենա՞ք կուլտուրա՝ հարգելու մարդկանց. մի օր առավոտյան սուրճի հրավիրեք ու զրուցեք, քննարկեք»: Իրենց բացակա գործընկերների փոխարեն քվեարկեցին ՀՀԿ պատգամավոր Մուրադ Մուրադյանն ու ԲՀԿ պատգամավոր Վահագն Մախսուդյանը: