Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչ որ արել ենք, մեր պետության համար ենք արել. Միայնակ Գայլ

Հասարակություն
Arayik-Khandoyan

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի կալանքը եւս երկու ամսով երկարացվել է: Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը՝ որպես հիմք ընդունելով այն, որ ազատության մեջ գտնվելով Արայիկ Խանդոյանը կխոչընդոտի կամ կթաքնվի նախաքննությունից: Դատարանը մերժել է նաեւ Արայիկ Խանդոյանին գրավի դիմաց ազատ արձակելու պաշտպանական կողմի միջնորդությունը: «Դատարանը հերթական քաղաքական որոշումը կայացրեց:  Մենք որեւէ այլ սպասելիք չունեինք եւ մեր դատավորները կախված են մեկ մարմնից՝ Բաղրամյան 26-ից»,- «Ա1+»-ին ասաց պաշտպան Արա Ղարագյոզյանը: Դատական նիստին ներկա Արայիկ Խանդոյանն էլ կրկին հայտարարել է, որ ինչ-որ արել են, պետության համար են արել եւ իրենք հանցագործներ չեն: Միայնակ Գայլը նաեւ ավելացրել է, որ շատ կուզեր հանդես գալ իրական դատարանում, սակայն այդ դատարանն այսօր չկա: