Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կոխ ըմբշամարտ մարզաձևի հարցը՝ կառավարության նիստում

Հասարակություն
kox

ՀՀ կառավարության առաջիկա նիստում, որը տեղի կունենա նոյեմբերի 18-ին, ի թիվս այլ հարցերի՝ կքննարկվի նաև հայկական ազգային Կոխ ըմբշամարտ մարզաձևի զարգացման հայեցակարգին հավանություն տալու մասին նախագիծը։ Նախատեսված է՝

  1. Հավանություն տալ հայկական ազգային կոխ ըմբշամարտ մարզաձևի զարգացման հայեցակարգին:
  2. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին՝ վեցամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ծրագիր:
Հայեցակարգի հիմնավորումները մի քանիսն են, որոնցից մեկը հայկական ազգային մշակույթի պահպանության հարցն է։ «Հայկական ազգային կոխ ըմբշամարտ մարզաձևի զարգացման հայեցակարգին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերի և եկամուտների էական փոփոխություններ չեն առաջանում: