Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հարցվածների 24 տոկոսը խոստովանել է, որ կաշառք է տվել (տեսանյութ)

Հասարակություն
hokt

Հայաստանի բնակչության 65 տոկոսը գտնում է, որ Հայաստանի իշխանությունները ոչինչ չեն անում երկրում կոռուպցիայի նվազեցման համար։ Այս ցուցանիշը «Կոռուպցիայի համաշխարհային բարոմետր 2016. արդյունքները Հայաստանում և տարածաշրջանում» թեմայով հարցման արդյունքն է։ Ըստ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի Հայաստանյան գրասենյակի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանի՝ այս ցուցանիշը 2013թ-ին եղել  է 53 տոկոս։ Վ. Հոկտանյանի խոսքերով, օրինակ Ադրբեջանն այս հարցի պատասխանի դեպքում փայլուն արդյունք է ցույց տվել, սակայն հարցվածների 60 տոկոսը հրաժարվել է պատասխանել այս հարցին։ Վրաստանում եւս այս ցուցանիշը բավական բարձրացել է։ Հարցման արդյունքում ամենակոռումպացվածը պետպաշտոնյաներն են՝ 47 տոկոս։ 44 տոկոսը գտնում է ամենակոռումպացվածը նախագահի աշխատակազմն է, երրորդ տեղում՝ 43 տոկոսով, հարկային մարմինների աշխատակիցներն են։ Հարցվածների 66 տոկոսը գտնում է, որ հարուստները նպաստում են երկրում կոռուպցիայի աճին։ Հոկտանյանի դիտարկմամբ՝ ամենացավոտ հարցը, որ 2013-ին ցնցել էր բոլորին, այն էր, որ հարցվածների 63 տոկոսը գտնում էր, որ քաղաքացու ներգրավումից կոռուպցիայի հարցում ոչինչ չի փոխվի։ Այս ցուցանիշը 3 տարի անց էլ չի փոփոխվել։ ԱՊՀ անդամ երկրներում  սա  ամենաբարձր տոկոսն է։ ԵՄ երկրներից 64 տոկոսով Չեխիան առաջին հորիզոնականում է, նրան 63 տոկոսով հաջորդում է Հունգարիան։ Հայաստանում 53 տոկոսը չի ցանկանում ներգրավվել կոռուպցիայի դեմ պայքարում, 2013-ին այս ցուցանիշը եղել է 57 տոկոս։ Իսկ 67 տոկոսն ասել է, որ չի բարձրաձայնի կոռուպցիայի դեպքերի մասին.   2013 թ-ին Հայաստանում սա ամենաբարձր տոկոսն էր՝ 68 տոկոս։ Հոկտանյանը մտահոգիչ է համարում , որ չբարձրաձայնելու պատճառը.  41 տոկոսն ասել է, որ վախենում է հետեւանքներից։ 2013 թ-ին մարդկանց 23 տոկոսը գտնում էր, որ դրանից ոչինչի չի փոխվի։ Հարցվածների 24 տոկոսը խոստովանել է, որ կաշառք է տվել։ Իսկ 77 տոկոսը գտնում է, որ կաշառակերության մասին հայտնելը խորթ  է մեր հասարակությանը. «Այսպես կոչված «ստուկաչի» հոգեբանությունը մերժող այս ցուցանիշն  ամենաբարձն է»։ Հարցումն անցկացվել է 2015 թ-ի դեկտեմբերի 28-ից մինչեւ մայիսի 2-ը, հարցմանը մասնակցել է 1527 հոգի։  Հաջորդը կանցկացվի 3 տարի անց։