Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արամ Աթեշյանը յուրացրե՞լ է Այվազովսկու կտավը (տեսանյութ)

Քաղաքականություն
asulis

«Պահանջում ենք պատժել սրբապիղծ Աթեշյանին» հասարակական-քաղաքացիական նախաձեռնության  անդամներից մեկ ամբողջ օր է պահանջվել՝ պարզելու համար արդյոք Պոլսո հայոց կաթողիկոսության ընդհանուր փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը Հայաստանում է, թե՝ ոչ.  «Մեր նախաձեռնությամբ պարզեցինք, որ  կաթողիկոսը այստեղ չէ: Իսկ Արամ Աթեշյանը  եւ երկու հոգի են եկել  Հայաստան. այցելելու պատճառն այն է, որ աբեղաներից մեկը երբեք չի եղել Հայաստանում: Վանատուն ենք զանգել, եւ չորս ժամ է պահանջվել, որ պարզենք, որ  նա այստեղ է, պարզվում է, որ Արամ Աթեշյանն էր   խնդրել այդպես ասել»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան Սարգիս Հացպանյանը: Նրա խոսքերով՝ քանի որ կաթողիկոսը այստեղ չէ, ուստի ժողովրդին տանել Էջմիածին եւ ակցիա անցկացնելը  միտք չունի: Նախաձեռնությունը որոշել է դիմել բոլոր  թեմերին՝ պարզելու համար թե ինչ են մտածում Արամ Աթեշյանի մասին, քանի որ նա ցեղասպանության զոհերի սրբադասմանը դեմ է գնացել: Հիշեցնենք նաև, որ Պոլսի պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին նամակ էր գրել Հայոց ցեղասպանությունը դատապարտող Բունդեսթագի բանաձևի առթիվ, որում նշել էր. «Առաջին համաշխարհային պատերազմի ողբերգական շրջանում տեղի ունեցած իրադարձությունների մասին Գերմանիայի Հանրապետության Ազգային ժողովի ընդունած որոշումը մեր ժողովրդի շրջանում խոր վիշտ է առաջացրել»: Նամակում Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը  նաեւ հայտնել էր, որ այդ բանաձևի ընդունմամբ հայ ժողովրդին վերաբերող հարցն օգտագործվել է իմպերիալիստական ուժերի կողմից՝ առաջ  բերելով հայ ժողովրդի և Պոլսո Հայոց պատրիարքարանի խոր ափսոսանքը: «Եկեղեցին այս հարցում  ջայլամի կեցվածք է  դրսեւորում»,- ասաց Սարգիս Հացպանյանը: Նախաձեռնության անդամ Գոհար Արշակյանն էլ ավելացրեց, որ Արամ Աթեշյանն անգործություն է դրսեւորում, միեւնույն ժամանակ  պատարագը թուրքերեն է մատուցում, սակայն   բռնի իսլամացած հայերին չի մկրտում: Այսօր  Սարգիս Հացպանյանը մտավախություն հայտնեց, որ Արամ Աթեշյանը հնարավոր է յուրացրել է Պատրիարքարանի  մուտքում կախված  Այվազովսկու խոշոր 6 կտավներից  մեկը: Նրա ներկայացրած պատմությունը քիչ անց՝ տեսանյութում