Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պատերազմի ժամանակ որոշում կկայացնի ռուսական կողմը. համատեղ զորախումբ

Քաղաքականություն
nyut-nkar

Ռուսաստանն ու Հայաստանը համատեղ զորախումբ ստեղծելու ուղղությամբ աշխատանքներ են սկսել։ Երկու երկրների ուժերով ստեղծվելիք ռազմական միավորը գործելու է Ռուսաստանի բանակի Հարավային ռազմական օկրուգի կազմում և կոչված է լինելու պաշտպանել ՌԴ-ի հարավային սահմանները։ Այս մասին հաղորդում է ռուսական Ինտերֆաքս գործակալությունը։ Վլադիմիր Պուտինն արդեն հավանություն է տվել կառավարության առաջարկին՝ Հայաստանի ու Ռուսաստանի միջև համապատասխան պայմանագիր ստորագրելու վերաբերյալ։ Նաև հանձնարարվել է ՌԴ-ի ՊՆ-ին Արտաքին գործերի նախարարության մասնակցությամբ բանակցություններ սկսել հայկական կողմի հետ՝ պայմանագիրն ստորագրելու համար։ Պայմանագրի նախագիծը ներկայացվել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությանը, համաձայնեցված է Արտաքին գործերի նախարարության և գործադիր իշխանության այլ մարմինների հետ։ Խմբավորման կարևորագույն խնդիրներից  է լինելու մասնավորապես «ծածկել» Ռուսաստանի Հարավային սահմանը՝ ՀԱՊԿ ուժերի հետ մեկտեղ։ Ռուս-հայկական ռազմական զորախմբի ղեկավարումը գտնվելու է համատեղ հրամանատարության ձեռքում, որի հրամանատարը նշանակվելու է  Հայաստանի Գերագույն գլխավոր հրամանատարի կողմից։ Խաղաղ ժամանակ հրամանատարությունը գտնվելու է Հայաստանի ղեկավարման ներքո, իսկ պատերազմի ժամանակ՝ ռուսական բանակի Հարավային ռազմական օկրուգի գլխավոր շտաբի պետի ղեկավարման ներքո։