A
A
Ժ. Սեֆիլիանի, Վ. Ավետիսյանի, Ա. Խանդոյանի, Ա. Կյուրեղյանի հորդորը Նարեկ Սարգսյանին
Սիրելի Նարեկ, Տեղեկացանք, որ հացադուլ ես անում: Քաղբանտարկյալի համար հացադուլը կարող է լինել պայքարի մասին իրազեկելու կամ արժանապատվության պաշտպանության նպատակներով: Մնացած դեպքերում այս հակահայ և հակամարդ ռեժիմի պարագայում այդ միջոցը արդյունավետ չէ: Այդ պատճառով հորդորում և խնդրում ենք դադարեցնել հացադուլը: Հայրենիքը քո նման նվիրյալ զինվորի կարիք ունի: Դու պետք էլինես առողջ և եռանդուն վիճակում և պետք է բանտում պահպանես քեզ, որպեսզի շուտով ազատության մեջկարողանաս շարունակել ծառայությունդ: Եղբայրաբար՝ Ժիրայր Սեֆիլիան, Վարուժան Ավետիսյան, Արայիկ Խանդոյան, Արեգ Կյուրեղյան 10.11.2016թ.