Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կենսաթոշակառուներին ավել վճարված գումարները հետ կգանձվեն

Պաշտոնական
socap

Մինչև 2016թ. հունվարի 1-ը ավել վճարված կենսաթոշակների գումարները, որոնք պետք է վերականգնվեն ՀՀ պետական բյուջե, կզրոյացվեն: Ըստ 2015 թվականի ընթացքում ձեռնարկած միջոցառումների արդյունքների՝հայտնաբերվել է կենսաթոշակների 240.6 մլն դրամ ավել վճարված գումար: ՀՀ կառավարության 2016թ. նոյեմբերի 10-ի նիստում հավանության արժանացած  «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է հստակեցնել ավել վճարված կենսաթոշակների հաշվարկման և հետգանձմանն առնչվող իրավակարգավորումները: Նախագծով սահմանվում է, որ 1) ավել վճարված կենսաթոշակի գումարները կարող են հետ գանձվել կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման և այդ գումարը ստացած անձի միջև փոխհամաձայնեցված մարման ժամանակացույցի հիման վրա, 2)  հետ են գանձվում (բռնագանձվում) այն գումարները, որոնք սխալմամբ (ՀՀ օրենքի խախտմամբ) կենսաթոշակառուին են վճարվել սխալը (խախտումը) հայտնաբերելու օրվան նախորդող 3 տարվա (36 ամսվա) ընթացքում: Խնդրի սոցիալական էությունը հաշվի առնելով՝ առաջարկվում է նաև մինչև 2016 թվականի հունվարի 1-ն ավել վճարված կենսաթոշակների գումարների մասով առաջացած պարտավորությունները զիջել, բացառությամբ այն դեպքերի, երբ. 1) կենսաթոշակի գումարը վճարվել է կենսաթոշակառուի մահվան ամսվան հաջորդող ամիսների համար, 2) կենսաթոշակի գումարը վճարվել է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված արարքի հետևանքով, որը հաստատված է դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով (յուրացման դեպքերը): Նախագծով առաջարկվում է կանոնակարգել նաև քրեակատարողական հիմնարկում  գտնվող կալանավորված անձի կենսաթոշակի իրավունքի իրացման կարգը:   ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին