Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը պարտվեց Եվրադատարանում

Կարևոր լուրեր Քաղաքականություն
27.01.10

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը այսօր հերթական վճիռն է կայացրել  ընդդեմ Հայաստանի Հանրապետության։ 45-ամյա Դավիթ Ավետիսյանին կառավարությունը կվճարի 2900 եվրո, որից 2400-ը որպես բարոյական փոխհատուցում, մնացածը դատական ծախսերի համար։ Դատարանը  համարել է, որ  խախտվել է Դավիթ Ավետիսյանի արդար դատաքննության իրավունքը, քանի որ մեղադրանքի հիմքում դրվել է  երեք քաղաքացու  նախաքննական ցուցմունք։ Ընդ որում՝ դատավճիռը կայացվել է առանց դատարանում հնարավորություն  տալու ամբաստանյալին հարցեր տալու  վկաներին։  Վկաներին երկուսը դատարան չեն ներկայացել։ 2010թ ապրիլի 15-ին Սյունիքի մարզի ընդահանուր իրավասության դատարանը   Դավիթ Ավետիսյանին դատապարտել է 5,5 տարվա ազատազրկման՝ թմրամիջոցի  ապօրինի շրջանառության համար։ Ըստ մեղադրանքի՝  Դավիթ Ավետիսյանը 2009թ.ապրիլի 27-ին`ժամը 17.25-ի սահմաններում 0.65 գրամ  «Ափիոն» տեսակի թմրամիջոցը տեղադրել է տորթի մեջ և ցանկացել առաքել ՀՀ ԱՆ  «Գորիս» ՔԿՀ դատապարտյալ` Մայիս Սերոբի Խաչատրյանին,սակայն հանձնուքի ժամանակ այն հայտաբերվել և առգրավվել է  «Գորիս» ՔԿՀ-ի աշխատակիցների կողմից: ՄԻԵԴ բողոք ներկայացրել է  փաստաբան Հայկ Ալումյանը,որը  կարեւորում է դատարանի այսօրվա որոշումը: « Նախաքննության ժամանակ սովորաբար անձի դեմ ցուցմունքներ են տրվում, սակայն հետագայում չի հաջողվում նրանց բերել դատարան, եւ հարցեր տալ: Մեր դատարանները էլ նշում են, որ չեն կարող նրան բերել  եւ հիմք է ընդունվում նրա նախաքննական ցուցմունքը: Հույս ունեմ, որ այս որոշումից հետո մեր դատարանները կվերանայեն իրենց որոշումը»,- «Ա1+»-ին ասաց փաստաբան Հայկ Ալումյանը: