Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռիտա Սարգսյանը նվագեց ու երգեց ծերերի համար (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
cerer2

Անգործության անսովոր Լյովա Հովսեփյանի պատրաստած կոլաժները հիմնականում գյուղի ու գյուղական կյանքի մասին են. մեկն իրենց հացատան կրկնօրինակն է, մյուսների մեջ՝ Թումանյանի հեքիաթների մոտիվներով գործեր են։  «Իմ հասակակիցները, որ գյուղում են, արդեն չկան, մնացել է 3 հոգի, 3-ն էլ՝ տարբեր տեղեր: Մենակությունը սարսափելի բան է; Իմ հասակը էն է, որ ուզում եմ զրուցակից լինի, այ, որ էստեղ եկա, դարձա արդեն խոսացող, առնչվող, մինչեւ անգամ՝ քննադատող»,-ասում է Լյովա Հովսեփյանը: 2 տարի առաջ հենց հասակակիցների ու զրուցակիցների փնտրտուքը նրան բերեց Նորքի տուն- ինտերնատ: Հիմա էլ ժամանակ առ ժամանակ այցելում է տղաներին, գյուղի իր այգին մշակում, հետո նորից վերադառնում։ Միայն թե, բոլորը չէ, որ սեփական նախաձեռնությամբ են այստեղ։ cerer3 Ինտերնատի հոգեբան Վիկտորյա Վարդանյանն ասում է, որ մեծամասնության ինտերնատում հայտնվելու պատճառը ընտանեկան կոնֆլիկտներն են: «Չեն կարողանում հաշտվել երեխաների հետ, հարսների հետ: Յուրաքանչյուր բնակիչ, որ ընդունվում է, որոշ ժամանակ հետո հարմարվում է մեր եւ սենյակակիցների հետ, հետո արդեն, երբ բարեկամները գալիս են, ուզում են տանեն իրենց տուն՝ չեն գնում»: Opening of 'Nork Nursing Home' took place after the renovation works carried out by the 'Welcome to Armenia' Association and the Chinese Embassy in Armenia 75- ամյա Նյուրա Պետրոսյանը հաճախ է գործում մանկատան երեխաների համար։ Կիսատ մնացած գործն էլ ավարտելուց հետո կամ մանկատուն կուղարկի, կամ ինտերնատի աշխատակիցներից որեւէ մեկի փոքրիկին նվեր կտա: Ամուսինը 30 տարի առաջ է  մահացել, իսկ երեխաներ չունի։ Ձեռագործն, ասում է, հարմար առիթ է մտքերի հետ մենակ մնալու համար։ «Մեկին լավություն արեցի՝ տունս գրավ դրեցի, վարկ վերցրի, խաբեց վարկս չտվեց, հարկադիրը վերցրեց տունս: Որոշ ժամանակ վարձով ապրեցի, հետո եկա այստեղ»: cerer1 Ինտերնատի բնակիչներն այսօր հյուրերի են սպասում՝Ռիտա Սարգսյանին ու Հայաստանում հավատարմագրված դիվանագետների կանանց: Յուրաքանչյուրին  անհատապես բարեւելուց հետո Ռիտա Սարգսյանը շրջեց շենքի վերանորոգված հատվածներում։ Տուն ինտերնատի ճաշարանն ու միջանցքը վերանորոգվել են «Բարի գալուստ Հայաստան» դիվանագիտական ասոցիացիայի շրջանակներում: Վերանորոգման համար միջոցները հատկացրել է Չինաստանի դեսպանատունը: Opening of 'Nork Nursing Home' took place after the renovation works carried out by the 'Welcome to Armenia' Association and the Chinese Embassy in Armenia Նվերներ ընդունելուց ու բաժանելուց, ինտերնատի բնակիչների հետ ճաշելուց հետո Ռիտա Սարգսյանը հարմար տեղավորվեց դաշնամուրի մոտ, նվագեց ու երգեց ծերերի համար: Նորքի տուն ինտերնատում բոլոր 230 տեղերը զբաղված են։  Հայաստանում կա եւս երկու տուն ինտերնատ, որոնցից մեկը՝ 250 տեղանոց, նույնպես Երեւանում է, մյուսը ՝160 տեղանոց,  Գյումրիում: Դրանցից որեւէ մեկում ազատ տեղ այսօր չկա։ Opening of 'Nork Nursing Home' took place after the renovation works carried out by the 'Welcome to Armenia' Association and the Chinese Embassy in Armenia