Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կանացի զգեստների մեջ կտորին փոխարինում են մթերքն ու լուցկին

Հասարակություն
edgar-1

Ֆեյսբուքում և Ինսթագրամում Էդգար Արտիս անունով ներկայացող հայ երիտասարդը, որը դեռևս չի ուզում բացահայտել իր դեմքը, կարճ ժամանակում հասցրել է երկրպագուների մեծ բանակ նվաճել: Էդգարը սպիտակ թղթի վրա նկարում է աղջիկների, իսկ նրանց զգեստները զարդարում լուցկիներով, մթերքով և տարատեսակ առարկաներով: «Ցանկանում էի, որ իմ նկարները լինեն հետաքրքրիր և 3D լուծումներով, չէի ուզում ուղղակի նկարել ու սկսեցի զբաղվել արվեստի այս տեսակով»,- նշում է Էդգարը: Էդգարի խոսքով՝ հերթական զգեստի ձևավորման համար ոգեշնչման աղբյուր են ծառայում մարդիկ, շրջակա միջավայրն ու զգացմունքային ապրումները:  2015թ.-ից իր նկարները սոցիալական կայքերի միջոցով տարածող մեր հայրենակիցը խոստովանում է, որ աշխատանքային գործունեության սկզբում եղել են դժվարություններ և հիասթափություններ: edgar-2 «Սկզբում նկարներիս գրեթե ոչ մեկը չէր անդրադառնում, բայց շարունակում էի ստեղծագործել և տեղադրել դրանք սոցիալական կայքերում, իսկ, երբ որոշեցի դադարեցնել աշխատանքներս, բոլոր արտասահմանյան կայքերը սկսեցին մեկը մյուսի հետևից անդրադառնալ նկարներիս»,- պատմում է Էդգար Արտիսը: Սոցիալական կայքերում տասնյակ հազարավոր հետևողներ ունեցող Էդգարն իր նկարների ցուցահանդես կազմակերպելու ցանկություն ունի, սակայն փակագծերը չբացելով ասում է, որ դա միայն իրենից կախված չէ: edgar-3