Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գրքամոլ» ակումբ. մուտքը՝ միայն գրքերով (տեսանյութ)

Հասարակություն
books

Երիտասարդներին գիրք կարդալն արդեն չէր հերիքում: Նրանք որոշեցին, որ գրքի մասին պետք է խոսել: Սկզբից վիրտուալ դաշտում: Այնուհետեւ ստեղծվեց «Գրքամոլ» ակումբը: Գրքամոլի Ֆեյսբուքյան էջն այսօր ունի 93.000-ից ավել հավանում, կայքէջը՝ օրական ավելի քան 2500 այցելություն: Իսկ կենդանի շփման ժամանակ գերադասելի է խմբում ընդամենը  20 հոգին։ Ակումբին անդամակցելու համար տարիքային ու սեռային սահմանափակում չկա, սակայն երիտասարդ աղջիկ ընթերցասերներն ավելի շատ են։ Քննարկումներից առաջ ակումբի ղեկավարությունն առաջարկում է որեւէ ստեղծագործություն, որը կարդալու համար բոլորն ունեն երկու շաբաթ: Հետո սկսվում է ամենահետաքրքիրը։