Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՄՆ կոնգրեսի խոսնակը շնորհավորել է Թրամփին. թարմացվող

Կարևոր լուրեր Քաղաքականություն
153873FB-E7FB-42C2-BCFB-2E1D150DABB9_w987_r1_s

Հետեւեք Միացյալ Նահանգների նախագահի ընտրություններին «Ամերիկայի Ձայն»-ի հետ միասին: 10.55 ԱՄՆ կոնգրեսի խոսնակ Փոլ Ռայանը շնորհավորել է Դոնալդ Թրամփին։ Այս մասին հայտնում է BBC-ն։ 10.20-ի դրությամբ պատկերն այսպիսին է usa Ստորեւ ներկայացվող քարտեզի վրա տվյալները թարմացվում են յուրաքանչյուր 20 վրկ մեկ https://www.youtube.com/watch?v=y24UCmFXbYE 05.00 Այս պահին ընտրությունների առաջին տվյալների համաձայն, երկու թեկնածուներն իրենց հավաքած ձայներով գրեթե հավասար են։ Հիլարի Քլինթընը եւ Դոնալդ Թրամփը մինչ այժմ հաղթել են այն նահանգներում, որտեղ արդեն իսկ կանխատեսվում էր նրանց հաղթանակը։ Սակայն այնպիսի կարեւոր նահանգներում ,ինչպիսիք են Ֆլորիդան, Օհայոն, Փենսիլվանիան, Հյուսիսային Քարոլինան եւ Նյու Հեմփշիրը, ընտրատեղամասերը դեռեւս բաց են։ ------------- Դոնալդ Թրամփը հաղթել է Ալաբամա նահանգում՝ վաստակելով ընտրական կոլեգիայի 9 ձայն: Վերջին տվյալներով ընտրական կոլեգիայի ընդհանուր ձայների հարաբերակցությունն է Դոնալդ Թրամփ՝ 76 ձայն, Հիլարի Քլինթոն՝ 75 ձայն: Ընտրություններում հաղթելու համար թեկնածուները պետք է վաստակեն ընտրական կոլեգիայի 538 ձայներից առնվազն 270-ը: ----------------- Այս պահին ընտրական կոլեգիայի ընդհանուր ձայների հարաբերակցությունն է Դոնալդ Թրամփ՝ 67 ձայն, Հիլարի Քլինթոն՝ 75 ձայն: Ընտրություններում հաղթելու համար թեկնածուները պետք է վաստակեն ընտրական կոլեգիայի 538 ձայներից առնվազն 270-ը: -------------------- Հիլարի Քլինթոնը հաղթել է Քոնեկթիկութ ու Ռոդ Այլենդ նահանգներում՝ վաստակելով ընտրական կոլեգիայի 11 ձայն: --------- Դոնալդ Թրամփը հաղթել է Միսսուրի նահանգում՝ վաստակելով ընտրական կոլեգիայի 10 ձայն: --------- Հիլարի Քլինթոնը հաղթել է Մասսաչուսեթս, Նյու Ջերսի, Դելավեր, Մերիլենդ նահանգներում և մայրաքաղաք Վաշինգտոնում՝ վաստակելով ընտրական կոլեգիայի 41 ձայն: Դոնալդ Թրամփը հաղթել է Միսսիսիպի, Օկլահոմա, Թենասի նահանգներում՝ վաստակելով ընտրական կոլեգիայի 24 ձայն Այս պահին ընտրական կոլեգիայի ընդհանուր ձայների հարաբերակցությունն է Դոնալդ Թրամփ՝ 57 ձայն, Հիլարի Քլինթոն՝ 64 ձայն: ------------- Հիլարի Քլինթոնը հաղթեց Իլինոյս նահանգում՝ վաստակելով ընտրական կոլեգիայի 20 ձայն: Այս պահին ընտրական կոլեգիայի ընդհանուր ձայների հարաբերակցությունն է Դոնալդ Թրամփ՝ 33 ձայն, Հիլարի Քլինթոն՝ 23 ձայն: Ընտրություններում հաղթելու համար թեկնածուները պետք է վաստակեն ընտրական կոլեգիայի 538 ձայներից առնվազն 270-ը: