Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախարարը չի կարևորում ՀԿ-ների հետ աշխատանքը

Հասարակություն
images-1

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը չի կարևորում ՀԿ-ների հետ աշխատանքը Հայաստանում վերջին տարիներին    հասարակական կազմակերպությունների հետ աշխատելու փորձ կամ իմիտացիա է արվում: Այս ամենից զերծ չէ նաև ներկայիս  Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը: Հասարակական կազմակերպությունների համագործակցության մասով՝ նույնիսկ  անիմաստ է անդրադառնալ երվանդզախարյանյան ժամանակահատվածին, փոխարենը ՝ Լևոն Յոլյանը հասցրեց ստեղծել նախարարին կից հասարակական խորհուրդ, բայց և այդպես էլ չհասցրեց հանդիպել խորհրդի կազմի հետ: Չնայած տևական ժամանակ է ինչ  Աշոտ Մանուկյանը զբաղեցնում է ԷԵԲՊ նախարարի պաշտոնը, բայց և հարկ չի համարում հանդիպել հասարակական խորհրդի կազմի հետ, նույնիսկ այն դեպքում երբ Civil voice ՀԿ կողմից հեռախոսակապի միջոցով հորդորվել է անցկացնել խորհրդի նիստ: Փաստելով նախարարության անհաղորդ մոտեցումը՝ Civil voice ՀԿ անցնում է հրապարակային առաջարկությունների և հարցադրումների  ներկայացմանը: Մեր կողմից 2016թ. իրականացվել է երկու հարցում՝ Ընդերքօգտագործող ընկերությունների կողմից 2013, 2014 և 2015 թվականների ընթացքում սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում իրականացված ծրագրերի  ստուգումներ և ուսումնասիրություններ իրականացվելու վերաբերյալ: Ի պատասխան նախարարությունը տեղեկացրել է, որ ստուգումները անցկացվում են բացառապես ստուգաթերթերի հիման վրա, իսկ ՀՀ կառավարության հաստատած որոշման մեջ նշված հարցի կապակացությամբ հարցադրումներ ամրագրված չեն, ուստի ստուգում իրականացնելու իրավունք չկա: Այսինքն առկա է ակնհայտ օրենսդրական բաց: Նախարարությունից նաև Civil Voice-ին  հավաստիցրել են, որ որոշ ընդերքօգտագործողներին կուղարկվի համապատասխան գրություններ և արդյունքների մասին մեզ  լրացուցիչ կտեղեկացվի: Արդեն անցել է ութ ամիս, բայց նախարարությունը չի իրականացրել գրավոր հավաստիացումը: Ակնկալում ենք նախարարության պատասխանը: Civil Voice