Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԸ ՉԵՆ ԵՆԹԱՐԿՎԻ ՄԱՀԱՊԱՏԺԻ?...

Քաղաքականություն

Երեկ Եվրոպայի Խորհրդի Նախարարների Կոմիտեն հաստատել է Մարդու իրավունքների եւ Հիմնարար ազատությունների համաձայնագրի 13-րդ արձանագրությունը: Այն Եվրոպայի Խորհրդի անդամ երկրներում արգելում է մահապատժի կիրառումը առանց բացառությունների:

Ըստ Հայաստանում Եվրոպայի Խորհրդի ներկայացուցիչ Նատալյա Վուտովայի՝ 13-րդ արձանագրությամբ Եվրոպայի Խորհուրդը ավելի է ընդգծում իր սկզբունքները:

Քաղաքական մի շարք ուժեր պահանջում են բացառություն անել եւ մահապատժի ենթարկել հոկտեմբերի 27-ի հանցագործներին: Մասնավորապես առաջարկվում էր հոկտեմբերի 27-ը կատարողներին մահապատժի ենթարկել, որպես ահաբեկիչների: Սակայն, ըստ տիկին Վուտովայի, մարդու իրավունքները կիրառելի են բոլորի, անգամ ահավոր հանցագործների համար:

Վուտովան դժվարանում է ասել, թե ինչ միջոցներ կձեռնարկի Եվրախորհուդը, եթե Հայաստանը չհրաժարվի մահապատժի կիրառումից: Ծայրահեղ պատիժը անդամակցությունից զրկելն է: Սակայն... «Մենք պետություններին չենք անդամագրում, որ հետո նրանց հետո դուրս թողնենք», - ասում է նատալյա Վուտովան: