
ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Նոյեմբերի 10-ից օդային հոսանքները Հայաստան փչելու են անմիջապես Աֆրիկայից, ինչի արդյունքում Սյունիքի հովիտներում ջերմաստիճանը կհասնի +20…+24, Տավուշի ցածրադիր գոտում +17…+20, իսկ Արարատյան դաշտում ու Երևանում +16…+17»:
«Սա էլ մեր Աֆրիկայի հոսանքը»,- ավելացրել է օդերևութաբանը: