Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էրդողանի բողոքը հարուցած նվագախումբը՝ Հայաստանում (տեսանյութ)

Մշակույթ
kk

Դրեզդեն Սիմֆոնիկերի "Աղետ" ծրագիրը 2016 թ. նոյեմբերի 10-ին կներկայացվի Ա.Խաչատրյան մեծ դահլիճում  Հայաստանի  Պետական Կամերային Նվագախմբի համագործակցությամբ, ինչպես նաեւ Հայաստանի Ֆիլհարմոնիկ եւ Երիտասարդական նվագախմբերի երաժիշտների մասնակցությամբ: 2015 թ. նոյեմբերին Բեռլինում մեկնարկեց Դրեզդեն Սիմֆոնիկերի կողմից կազմակերպված "ԱՂԵՏ" համերգաշարը նվիրված "Հայոց Ցեղասպանության  100-ամյակին": Հենց առաջին համերգից սկսած ծրագիրը հայտնվեց Գերմանական ունկնդրի ուշադրության կենտրոնում /ծրագրում` Գեդիզլիօղլու, Օհրին , Շարաֆյան/ : Համերգը եւ Դրեզդեն Սիմֆոնիկերի կողմից հատուկ պատրաստված հարցազրույցները հեռարձակեց Բեռլինի Ռադիոն, եւ մի ամբողջ ամիս այն հեռարձակվում էր նաեւ "օնլայն" տարբերակով, ինչը հնարավորություն տվեց էլ ավելի մեծ թվով ժողովրդի տեղյակ պահել այս հարցի շուրջ: Համերգներին մասնակցում էին նաեւ Հայաստանից, Սերբիայից եւ Թուրքիայից ժամանած երաժիշտներ` համալրելով նվագախմբի կազմը: Թ. Էրդողանի աղմկահարույց բողոքը չհասավ իր նպատակին, եւ համերգաշարը  վերսկսվեց սույն թվականի ապրիլ- մայիս ամիսներին` էլ ավելի թափ առնելով, այս անգամ Դրեզդենում, Բրանդենբուրգում /ներառյալ նաեւ գերմանացի դպրոցականների կողմից պատրաստած "Մուսա լեռան 40 օրը" ներկայացումը Շարաֆյանի երաժշտությամբ, Դրեզդենի նվագախմբի եւ մենակատարների կենդանի կատարմամբ/: Հայտարարվեց, որ համերգաշարը կանցկացվի նաեւ Բելգրադում, Հայաստանում եւ Թուրքիայում սույն թվականի նոյեմբեր ամսին։ Նոյեմբերի 13-ին ծրագրված էր նաեւ համերգը Ստամբուլում եւ Դրեզդեն Սիմֆոնիկերը հրավիրել էր նախագահ Էրդողանին համերգին նվիրված Հայոց Ցեղասպանության տարելիցին։ 14958477_1204457442950516_2144903978_n