Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերժ Սարգսյանի արածը շատ դաշնակցական քայլ էր (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Untitled-4

ԲՀԿ խմբակցության անդամ  Միքայել Մելքումյանը համաձայն չէ, որ «Սեքյուրիթի դրիմը» եւ «Փարքինգ Սիթի սերվիզն» այլեւս ոչ մի կապ չեն ունենա կարմիր գծերի եւ ճանապարհների տեսանկարահանումների հետ. «Խնդիրը ես սենց եմ հասկանում՝ որ հոսքերը ֆինանսական պետք է կառավարի համայնքը կամ պետությունը: Դա չի նշանակում, որ վերցրել են: Բա սպասարկումն ո՞վ է անելու»: 2 օր առաջ է Միքայել Մելքումյանը ֆինանսների նախարարից փորձել տեղեկանալ՝ հիշյալ երկու կազմակերպություններ իրենց կապիտալ ներդրումների ծախսերը հանե՞լ են, թե՝ ոչ: Նախարարն ասել է՝ այն էլ՝ ոնց. «Այսինքն, արդեն երբ որ բիզնեսը չի տուժել, ինքը արդեն պլյուսով է, ըտեղ արդեն կարող ես դնես քննարկես, ոնց շարժվես առաջ, այսինքն, իրավիճակ փոխես»: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը տեղի ունեցածից շատ ուրախ է՝ ի վերջո շատ դաշնակցական քայլ էր Սերժ Սարգսյանի արածը. «Պետության կառավարումը, այո, սոցիալիստական գաղափարախոսությանը համահունչ է, եւ մենք միշտ ասել ենք, որ պետությունը չպետք է ձեռքերը լվանա, մի կողմ քաշվի, իբր շուկան ազատ է եւ ինքն իրեն կառավարում ու ղեկավարում է: Տեսնում ենք ինչպես է կառավարում»: Դեռեւս քառյակի օրերին էր Դաշնակցությունն ասում, որ կարմիր գծերի եւ փողոցային նկարահանումների անպատժելիության դեմը պետք է առնվի. «Էստեղ հենց մարդն էր տուժում եւ անհասկանալի քաշքշուկների մեջ էր հայտնվում: Տուժում էր նաեւ տնտեսությունը, որ, ասենք, ինչ-որ մի 1000 դրամի համար ամբողջ գումարդ կարող էր կալանքի տակ հայտնվել»: Ազգային Ժողովի ընտրությունները սարերի հետեւում չեն եւ պարոն Ռուստամյանը չի բացառում, որ «Սեքյուրիթի դրիմին» եւ «Փարքինգ Սիթի սերվիզին» միլիարդավոր դրամներից զրկելը կարող է ընկալվել որպես Սերժ Սարգսյանի եւ Հանրապետականի նախընտրական քայլ. «Բայց եթե անգամ դա այդպես է, ինձ համար կարեւոր չէ։ Ընտրությունների ժամանակ եթե էս ձեւերով պետք է ձայն շահել, շատ ավելի լավ է, քան թե ընտրակաշառքով եւ վարչական լծակներ կիրառելով»: Հիմա իշխանությունը ինչ լավ բան էլ անի, կապելու եք ընտրությունների հետ,-ասում է Հանրապետական Հովհաննես Սահակյանը: Բայց ինչու՞ է հիմա իշխանությունը որոշել ընդառաջ գնալ քաղաքացու տարիներ տեւող դժգոհություններին.  «Մեր ցանկացած քայլ անձամբ իմ եւ մեր թիմի, նաեւ մեր թիմի ղեկավարի, նախընտրական է, բայց էդ նախընտրականը չի սկում 6 ամիս առաջ»: Սակայն «Սեքյուրիթի դրիմին» եւ «Փարքինգ Սիթի սերվիզին» միլիարդավոր դրամներից զրկելու երեկվա որոշումը պարոն Սահակյանը ոչ այնքան նախընտրական կհամարի, որքան իրավիճակը լավացնող հանձնարարական: