Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուբեն Հայրապետյանը բացում է փակագծերը (տեսանյութ)

Սպորտ
ruben-hayrapetyan

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր Ավանի ֆուտբոլի ակադեմիայում լրատվամիջոցներին ներկայացրեց Հայաստանի ազգային թիմի նորանշանակ գլխավոր մարզչին՝ Արթուր Պետրոսյանին: Մեր ընտրանու նախկին ֆուտբոլիստի նշանակման մասին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը վաղուց տեղեկացրել էր, ուստի լրագրողներին ավելի շատ հետաքրքրում էր բոլորովին այլ հարցեր: Օրինակ, ինչու՞ է պակասում  մեր առաջնությանը մասնակցող թիմերի քանակը, ինչու՞ են բարձրակարգ ֆուտբոլիստները քիչ, չնայած ֆեդերացիան պատանի ֆուտբոլիստների համար նորմալ մարզումային պայմաններ է ստեղծել եւ այլն: «2008թ սկսած համաշխարհային ֆինանսական ճգնաժամից հետո մեր ակումբները ֆինանսական լուրջ խնդիրների առջեւ հայտնվեցին, որի պատճառով մի քանիսը փակվեցին», - ասաց Ռուբեն Հայրապետյանը: Բարձրակարգ ֆուտբոլիստների բացակայությունը ՀՖՖ նախագահը բացատրեց մանկապատանեկան որակյալ մարզիչների բացակայությամբ: «Մի երկու նորմալ մարզիչ կա «Փյունիկում», մեկ՝ «Բանանցում»: Դա, իրոք, լուրջ խնդիր է մեր համար», - նշեց Ռուբեն Հայրապետյանը: Ինչ վերաբերում է Հայաստանի հավաքականին, ապա ֆեդերացիայի նախագահը միանշանակ ասաց, որ չի խառնվելու գլխավոր մարզչի գործերին, սակայն վերահսկելու է թիմում տեղի ունեցող իրադարձություններին եւ թույլ չի տալու հավաքական հրավիրել ներքին կարգապահությունը թուլացնող խաղացողների: