Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կառավարությունն ասում է, թե ինչ պիտի անի, բայց չի նշում թե ինչպես. ԹԻ

Քաղաքականություն
aravot

Հանրային քննարկում կառավության ծրագրի շուրջ «Պատասխանատվության համակարգ չունենք երկրում, կառավարության նախկին անդամները պատասխանատվության չեն ենթարկվել իրենց ունենած   ահռելի հաջողությունների  համար, բոլորն էլ ասում են`զարգացմանը միտված մի քանի հարյուր էջանոց ծրագրերը հաջողությամբ են իրականացվել, մեկ էլ տեսնում ենք աղքատության և արտագաղթի զարհուրելի ծավալներ, գործազրկության շատ բարձր մակարդակ: Կառավարությունները հաջողությամբ հրաժարական են տալիս և գնում են, զբաղվում իրենց բիզնեսով կամ էլ այլ պաշտոններ են ստանում. ձախողումների համար պատասխանատվության ենթարկելու ինչ- որ մեխանիզմներ պիտի լինե՞ն թե ոչ,»- այսօր Կոնգրես հյուրանոցում հրավիրված կառավարության ծրագրի հանրային քննարկման ընթացքում ասաց ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը: Լևոն Բարսեղյանն անդրադարձավ նաև մշակութային և սոցիալական  խնդիրներին,- «չորս տարի առաջ կառավարությունը որոշեց, որ անշարժ հուշարձանները պիտի տեղափոխվեն Երևան, որպիսզի զբոսաշրջությունը զարգանա, որ վերջինս նեղություն չքաշի գնալ մարզեր, ժամանակն է, որ հուշարձանները ետ բերվեն. այս խնդիրը կառավարության ծրագրում որևէ կերպ չի արտացոլվել: Անօթևանության խնդրի վերաբերյալ կա ընդամենը մեկ կետ. Այն էլ միայն երկրաշարժի արդյունքում անօթևան մնացածների մասին է: Հայաստանում կա 30.000 անօթևան, լավ, բա այս մարդկանց վերջն ինչ է լինելու, ի՞նչ է մտածում կառավարությունը» « Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» ծրագրերի  ղեկավար Վարուժան Հոկտանյանի կարծիքով կառավարությունն ասում է, թե ինչ պիտի անի, բայց չի նշում թե ինչպես,- « Ինչպես անելը թողնում են ապագայի հայեցողությանը, սա հատկապես վերաբերում հակակոռուպցիոն քաղաղականությանը, հակակոռուպցիոն պայքարի մասին կետերն ինձ մոտ ավելի շատ կումունիստական շրջանի հայտարություններ են հիշեցնում, գրված է, որ պետք է անեն ամեն ինչ կոռուպցիան վերացնելու համար, այլևս ոչինչ»: « Իրազեկ քաղաքացիների միավորում»  հկ ծրագրերի համակարգող  Դանիել Իոաննիսյանի կարծիքով արտաքին քաղաքակության մեջ լուրջ փոփոխություն սպասել պետք չէ,-« ծրագրում արտաքին քաղաքակության կետերին ծանոթանալիս, այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանը տարածաշրջանում խաղացող դառնալու որևէ ցանկություն չունի. Նշված է, որ մաքսային բարեփոխումներ են իրականացնելու այլ երկրների հետ, անհասկանալի է` ի՞նչպես է մաքսային միության անդամ երկիրը այլ երկրների հետ համաձայնագրեր կնքելու, կարծես սա գրելուց առանձնապես չեն էլ մտածել»: Կառավարության ծրագրում նաև նշված է եվրոպական միության հետ հարաբերությունների մերձեցման մասին, սակայն ըստ Դանիել Իոաննիսյանի կնքված համաձայնագրերի կետերը չեն կարող հակասել ԵՏՄ- ի շահերին, այսինքն հարաբերությունների լուրջ խորացում սպասել պետք չէ: Ծրագրում նաև մեծ տեղ է հատկացված ՀԱՊԿ անդամ երկրների, հատկապես Ռուսաստանի Դաշնության հետ կապերի ամրապնդմանն ու ընդլայմանը, Իոաննիսյանը նշեց, որ ՀԱՊԿ անդամ երկրներից երկուսը ակնհայտ աջակցություն են ցուցաբերում մեր ռազմական թշնամուն,- «ՀԱՊԿ անդամ երկրները մեր թշնամուն զինողներն են և նրանցից երկուսն ակնհայտ աջակցություն են ցուցաբերում Ադրբեջանին` թե քաղաքական, թե ռազմական, սակայն անդամ երկրները պարտավոր են լրջորեն սաստել Ադրբեջանին, երբ մեր թշնամին ռմբակոծում է Տավուշի մարզը, ՀԱՊԿ-ի համաձայնագրերը դա են պահանջում»: Հավելենք, որ մոտ օրերս հանրային ևս մեկ քննարկում կհրավիրվի այս անգամ շեշտը կդրվի ծրագրի տնտեսական մասին: