Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շենքի պայթեցման օրինականությունն այս անգամ կճշտի Նարեկ Սարգսյանը

Հասարակություն
narek-sargsyan

ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ հոկտեմբերի 31-ին հրավիրված աշխատանքային խորհրդակցության ընթացքում վարչապետի հանձնարարությունը հիմք ընդունելով, քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչության պետ Արամ Մելքոնյանին հանձնարարել է եռօրյա ժամկետում, սահմանված կարգով համապատասխան ստուգում իրականացնել Հանրապետության փողոց 65 հասցեում գտնվող շենքի քանդման (պայթեցման) աշխատանքների օրինականությունը ճշտելու նպատակով: Կոմիտեի նախագահը հանձնարարել է նաև Հանրապետության 65 հասցեում գտնվող առաջին տպարանի՝ պայթեցման եղանակով քանդման ընթացքում թույլատրված խախտումների հայտնաբերման դեպքում համապատասխան անձանց նկատմամբ, սահմանված կարգով կիրառել վարչական պատասխանատվության միջոցներ: