Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ս․ Միքայելյան․ Մեկ ընդդիմության պարագայում կմեծանա հաջողության հասնելու հավանականությունը (տեսանյութ)

Քաղաքականություն
sasun

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Սասուն Միքալյանն այսօր կուսակցության արտահերթ համաժողովի ընթացքում ընդգծեց, որ Հայաստանի երրորդ հանրապետությունը կանգնած է իր պատմության ընթացքում լրջագույն խնդիրների առաջ։ Մասնավորապես, երկրում առկա տնտեսական ծանր իրավիճակը հանգեցնում է գործազրկության մակարդակի ավելացմանն ու արտագաղթին, միաժամանակ, երկրի սահմաններին ժամանակ առ ժամանակ ավելացող լարվածությունը թուլացող պետության համար մեծացնում է պատերազմի հավանականությունը, թվում է ստեղծված իրավիճակում երկրի իշխանությունը պետք է զբաղված լիներ այս խնդիրների լուծմամբ, մինչդեռ, նրանք հմտորեն օգտագործում են ստեղծված իրավիճակը՝ լուծելով միայն մեկ խնդիր՝ իշխանության վերարտադրություն եւ իշխանության սահուն փոխանցում՝ իրենց իրավահաջորդներին։ Դրա համար իշխանությունն օգտագործում է բոլոր հայտնի եւ անհայտ մեթոդները, այդ թվում ընդդիմադիր ուժերի պառակտում, ընդհուպ՝  հեղափոխական գաղափարների կողմնակիցների ազատազրկում։ Սասուն Միքայելյանը վերլուծելով անցյալ ժամանակաշրջանում ընդդիմադիր ուժերի գործունեութունը, նշում է, որ հիմա առավել քան երբեւէ մեծ է ընդդիմության պատասխանատվությունը եւ դերը, քանի որ պետության հետագա թուլացումը կարող է լինել կործանարար՝ պետության համար։ Ըստ նրա՝ պետությունն ուժեղ է եթե ուժեղ է ընդդիմությունը, իսկ ուժեղ ընդդիմություն կարող է լինել մեկ ընդդիմության պարագայում։ ՔՊ կուսակցությունը հատարարություն է արել, որ հավակնում է դառնալ մեկ ընդդիմություն, քանի որ այդ պարագայում գաղափարական պայքար կլինի, արդյունքում հաջողության հասնելու հավանականությունը կմեծանա։