Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախագահական թեկնածուները ներկայացնում են ահաբեկչության դեմ պայքարի իրենց ծրագրերը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
DCEE2938-2E31-4DFE-82A9-46044A88F7E5_w250_r1_s

Ամերիկայի Ձայն Եթե հարց ուղղվի Հիլարի Քլինթոնին կամ Դոնալդ Թրամփին ահաբեկչության դեմ պայքարում իրենց առաջնահերթությունների մասին, հավանաբար, պատասխանները կլինեն նույնը: «Ես կհաղթեմ ԴԱԵՇ-ին: Մենք պետք է ավելի խոհեմ լինենք», ասում է Հիլարի Քլինթոնը: ԴԱԵՇ-ի տապալումը ևս Թրամփի նպատակներից է, բայց նա դիտարկում է ահաբեկչական այդ խմբավորումը որպես ավելի մեծ խնդրի մի մաս: «Դուք կտեսնեք՝ մենք կվերացնենք ծայրահեղ իսլամական ահաբեկչությունն այս երկրում, իսկ Քլինտոնն անգամ չի կոչում իրերն իրենց անունով», ասում է Թրամփը: Սակայն Քլինթոնը ունի դրա վերաբերյալ իր բնութագրումը՝ արմատական ջիհադիզմ: Նա ծրագրավորում է վերացնել «Իսլամական պետություն» խմբավորումը, համակարգել այդ պայքարը դաշնակիցների հետ՝ ահաբեկչական ցանցերը վերացնելու համար, ինչպես նաև սերտորեն համագործակցել ամերիկյան մահմեդական համայնքի հետ և իրավապահ մարմիններին տրամադրել ավելի լայն լիազորություններ՝ հետախոզություն իրականացնելու համար Իր հերթին Թրամփը զերծ է մնում նախկինում իր հնչեցրած հակամահմեդական հայտարարություններից: Փոխարենը՝ նա նախընտրում է խոսել սահմանների և ընդհանուր վերահսկողության ուժեղացման մասին՝ ահաբեկիչների մուտքը երկիր արգելափակելու համար: Մանրամասնությունների մեջ չընկնելով՝ Թրամփը հայտարարում է, որ ցանկանում է սերտորեն համագործակցել Ռուսաստանի ու չափավոր արաբական երկրների հետ՝ Ասադի վարչակարգը տապալելու փոխարեն: «Դոնալդ Թրամփը չի ցուցաբերի որևէ հանդուրժողականություն ԴԱԵՇ-ի նկատմամբ: Նա կխոցի նրանց, որտեղ էլ, որ լինեն: Ես կարծում եմ, որ նա ավելի ճկուն կգտնվի, քան գործող վարչակազմն՝ այլ ուժերին ներգրավվելու առումով», ասում է Թրամփի կողմնակից, պաշտոնաթող գեներալ Սիդնեյ Շաչնաուն: Իսկ Քլինթոնի կողմնակից, պաշտոնաթող դիվանագետ Ջեյմս Ջեֆրին ասում է. «Հուսամ, որ նախագահ Օբամայի աջակցության ներքո դեպի Մոսուլ ընթացող հարձակումը վերջնականորեն կհաղթի ԴԱԵՇ-ին նախքան Քլինթոնի նախագահ դառնալը: Սակայն կասկած չունեմ, որ նա ևս կտապալի ԴԱԵՇ-ի վերջին կենտրոն Ռաքքան»: Իրաքի իշխանությունները հայտարարել են, որ Մոսուլի գործողության արդյունքում ԴԱԵՇ-ը կհեռանա Մոսուլից նախատեսվածից ավելի շուտ: Ինչ արդյունք էլ որ լինի, փորձագետների մեծ մասը կանխատեսում է, որ այն կունենա շոշափելի ազդեցություն ԱՄՆ-ի և ապագա գերագույն հրամանատարի հետագա ռազմավարության վրա: