Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դիարբեքիրի քուրդ պաշտոնյաների ձերբակալությունը բողոքի ալիք է բարձրացրել Թուրքիայում (տեսանյութ)

Քաղաքականություն
7B561C83-3D65-4595-8947-B285EFEDAFF4_cx0_cy10_cw0_w987_r1_s_r1

Ամերիկայի Ձայն

Հարյուրավոր քրդեր բողոքի ցույցեր են սկսել այն բանից հետո, երբ Թուրքիայի իշխանությունները ձերբակալեցին քրդաբնակ Դիարբեքիր քաղաքի համաքաղաքապետերին, որոնց կասկածում են ահաբեկիչների հետ կապ ունենալու մեջ:
Չորեքշաբթի օրը Դիարբեքիրի ոստիկանությունը կիրառեց ջրցան տեխնիկա ընդդեմ բողոքավորների։: Դեպքը տեղի ունեցավ Դիարբեքիրի քաղաքապետ Գյուլթան Քըշանաքիի եւ ավագանու անդամ, համաքաղաքապետ Ֆըրաթ Անլըիի ձերբակալումից ժամեր անց: Պաշտոնյաների ձերբակալությունը կապված էր արգելված Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) հետ վերջիններիս ունեցած հնարավոր կապի հետ: Բողոքի ցույցերը սկսվեցին այն բանից հետո, երբ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական և Ժողովրդավարական ռեգիոններ կուսակցությունները կոչ արեցին իրենց աջակիցներին բողոքի ցույցով դուրս գալ փողոցներ: Ըստ ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ի քրդական ծառայության՝ առնվազն 26 բողոքավորներ ձերբակալվել են Դիարբեքիրում: Թուրքիայի դատախազության տարածած հաղորդագրության մեջ ասված է, որ երկու պաշտոնյաները մեղադրվում են Քրդական աշխատավորական կուսակցության օգտին ելույթներ ունենալու մեջ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Քրդական աշխատավորական կուսակցության հետ կապ ունեցող ընտրված պաշտոնյաները կհեռացվեն պաշտոնից զինյալների դեմ պայքարի քաղաքականության շրջանակում: Հիշեցնենք, որ Քրդական աշխատավորական կուսակցությունը Թուրքիայի, ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից ճանաչվել է որպես ահաբեկչական կազմակերպություն: Վաշինգտոնում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Մեհմեթ Յուքսելն, իր հերթին, ասել է, որ քաղաքապետերի ձերբակալությունը ավելի կխորացնի հակամարտությունը տարածաշրջանում: