Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դատավոր Իշխան Բարսեղյանի կաշառք վերցնելու գործով փաստաբան է ձերբակալվել. news.am

Հասարակություն
dbb3ec7c20c7961792c4badc098453e1

Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատավոր Իշխան Բարսեղյանի կաշառք վերցնելու գործով այսօր` հոկտեմբերի 28-ին ձերբակալվել է փաստաբան Էլզա Զաքարյանը: Աղբյուրի  տեղեկություններով՝ նա կասկածվում է Բարսեղյանի եւ կաշառք տվողի միջեւ միջնորդ լինելու մեջ: Մանրամասներն՝ այստեղ Հավելենք, որ ՀՀ արդարադատության խորհուրդը բավարարեց ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդությունները. 2016 թվականի հոկտեմբերի 28-ին կայացավ ՀՀ արդարադատության խորհրդի նիստ, որի ընթացքում Խորհուրդը, քննարկելով ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդությունները և ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 95-րդ հոդվածի 5-րդ կետով, ՀՀ դատական օրենսգրքի 111-րդ հոդվածով, որոշեց. 1. ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը բավարարել: Առաջարկել Հանրապետության Նախագահին համաձայնություն տալ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ի. Բարսեղյանին որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ: 2. ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը բավարարել: Առաջարկել Հանրապետության Նախագահին համաձայնություն տալ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ի. Բարսեղյանին կալանավորելու վերաբերյալ: