Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Առաջարկություններ կային ամբողջ տպարանի շենքը քանդելու, բայց չքանդեցինք». Առավոտ

Հասարակություն
tparani-shenq

«Մաքուր երկաթ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Գենադի Կարապետյանը վստահեցնում է՝ երեկ Երեւանի կենտրոնում գտնվող 100 տարվա պատմություն ունեցող առաջին տպարանի շենքի քանդման շուրջ ստեղծված աղմուկը անտեղյակության արդյունք է: Գենադի Կարապետյանը Aravot.am-ին  ասաց,  սկզբնական նախագծով խնդրել են այդ տարածքում շենք կառուցելու թույլտվություն, իսկ այդ տարածքում նախատեսված է լինել հյուրանոց.  «Առաջարկություններ կային ամբողջ տպարանի շենքը քանդելու, բայց քանի, որ դա պատմամշակութային արժեք չէր ներկայացնում, բայց երեւանցիների համար հիշողություն  առաջացնող շենք էր, մենք այդ շենքի հիմնական մասերը, որոնք գտնվում էին կենտրոնական փողոցների վրա, նախագծով նախատեսված չէր քանդել ու չի քանդվել, մնալու է նույն ձեւով: Քանդվել է ներս ընկած մասը, եւ քաղաքապետարանը մեզ թույլտվություն է տվել քանդելու համար, պայմանագիր ենք կնքել շինարարների հետ, որ շինարարական աշխատանքները կատարվեն, շինարարը գտել է, որ շրջապատում ամիսներով փոշի չլինի, աղմուկ չլինի, նպատակահարմար են գտել քանդել պայթեցման եղանակով: Պայմանագիր եք կապել մի կազմակերպության հետ, որը Երեւանում նման բազմաթիվ աշխատանքներ է կատարել, օրինակ` կրկեսի առաջվա շենքն են պայթեցրել եւ այլն: ԱԻՆ-ի հետ համաձայնեցրել են, տեղյակ են պահել: ԱԻՆ-ը քանդման ժամանակ զգուշացրել է շրջապատի բոլոր աշխատող կազմակերպություններին, բնակիչներին, ճանապարհային ոստիկանությանը, փակվել է ճանապարհը, տեղահանվել են մեքենաները, ներկա են եղել ոստիկանության ու ԱԻՆ-ի մոտ հիսուն աշխատակիցներ, տեղի է ունեցել քանդումը»: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով