Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամերիկահայ բարերարը վճարել է «Շիրակ կենտրոն»-ի տույժ ու տուգանքները

Հասարակություն
14595652_10206141962267686_6794517942503450986_n

«Շիրակ կենտրոնի» ղեկավար Վահան Թումասյանը տեղեկացնում է, որ այսօր դադարեցվեց տույժ ու տուգանքների կիրառումը  «Շիրակ կենտրոնի» հանդեպ: Կազմակերպության բազմաթիվ բարեգործական ծրագրերի հովանավոր, ամերիկահայ բարերար Vartan Nazarian Վարդան Նազարյանը ավելի քան 4 մլն դրամ վճարելով ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեին, «Շիրակ կենտրոն»-ին դուրս բերեց ծանր կացությունից: Այսպիսով փակեցինք հարկայինի կողմից, անօթևան ընտանիքների համար գնված 10 բնակարանների համար պահանջվող, մոտ 5 մլն դրամ կազմող մայր գումարը: Այս ամենի մասին առավել մանրամասն հաղորդագրություն կտարածենք վաղը: