Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եվրասիական զարգացման բանկի պատվիրակության հետ քննարկվել է վարկային հարցեր

Պաշտոնական
VAG3320

Հ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հոկտեմբերի 28-ին ընդունել է Եվրասիական զարգացման բանկի պատվիրակությանը՝ Բանկի երևանյան ներկայացուցչության տնօրեն Սերգեյ Իգնատովի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրասիական զարգացման բանկի և Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը և նոր ծրագրերի մեկնարկի հնարավորությունները: Մասնավորապես, քննարկվել են Հիմնադրամի ներդրումային վարկի միջոցներով իրականացվող «Ոռոգման համակարգերի արդիականացում» ծրագրի ընթացքը և Մաստարայի ջրամբարի կառուցման նախատեսվող ներդրումային ծրագրի իրականացմանն առնչվող հարցերը: Անդրադարձ է կատարվել նաև Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից Հայաստանի Հանրապետությանը ֆինանսական վարկի երկրորդ մասնաբաժնի տրամադրման հետ կապված գործողությունների կատարողականին: Կողմերը բարձր են գնահատել Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև ծավալված համագործակցության և փոխըմբռնման բարձր մակարդակը՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել փոխշահավետ համագործակցությունը: Եվրասիական զարգացման բանկը հիմնադրվել է Ռուսաստանի Դաշնության և Ղազախստանի Հանրապետության կողմից 2006թ. հունվարի 12-ին: Ներկայումս Բանկին անդամակցում են նաև Հայաստանը, Բելառուսը, Ղրղզստանը և Տաջիկստանը: Հայաստանը Բանկին միացել է 2009 թվականին: Բանկի կանոնադրական կապիտալը կազմում է 7 մլրդ դոլար: Հայաստանի մասնաբաժինը կազմում է 100 հազար դոլար: Բանկը իրականացնում է խոշոր ներդրումային նախագծերի ֆինանսավորում եվրասիական տարածաշրջանում պետական կամ մասնավոր ձեռնարկություններին, մասնակցություն է ցուցաբերում կազմակերպությունների կանոնադրական կապիտալում, թողարկում է երաշխիքներ, մասնավոր ներդրումային հիմնադրամների ուղղակի կամ միջնորդավորված  ֆինանսավորում, ինչպես նաև վարկավորում է մասնավոր առևտրային բանկերին: Եվրասիական զարգացման բանկը հանդիսանում է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցների կառավարիչը: Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներով  Հայաստանի Հանրապետությունում տրամադրվել է ֆինանսավորվում «Ոռոգման համակարգերի արդիականացում» (40 մլն ԱՄՆ դոլար վարկ), Հյուսիս-հարավ ավտոճանապարհային միջանցքի շինարարություն (4-րդ հերթ)» (150 մլն ԱՄՆ դոլար վարկ) ներդրումային ծրագրերի իրականացման համար: Բացի այդ՝ 2015թ. նոյեմբերի 4-ին ստորագրվել է Հիմնադրամի միջոցներից Հայաստանի Հանրապետությանը 300 մլն ԱՄՆ դոլարի չափով ֆինանսական վարկ տրամադրելու մասին համաձայնագիրը, որով Հայաստանին 2015-2017թթ. ընթացքում տրամադրվում է 100-ական մլն ԱՄՆ դոլարի չափով 3 մասնաբաժիններով բյուջետային աջակցություն: