Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՔԱՎ. «Սարի թաղի» ցույցի մասնակցի գործողություններին ոչ ճիշտ և անհիմն իրավական գնահատական է տրվել

Քաղաքականություն
unnamed-2

2016 թ. հոկտեմբերի 25-ին ՀՀ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվեց 2016 թվականի հուլիսի 19-ին Երևան քաղաքի Մ.Խորենացի փողոցին հարող` Գլինկայի և Որմնադիրների փողոցների հատման վայրում ՀՀ Ոստիկանության աշխատակիցների նկատմամբ ՀՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով բռնություն կիրառելու՝ վերջիններիս ուղղությամբ քարեր և այլ առարկաներ նետելու մեղադրանքով 2016թ. սեպտեմբերի 2-ին երկու ամսով կալանավորված Հրաչյա Բոյաջյանի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ավագ քննիչ Գ. Մադոյանի միջնորդությունը: Այն հիմնավորվել էր նշանակված դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր ստացիոնար փորձաքննությունների եզրակացություններն ստանալու և դեպքի հանգամանքերի պարզմանն ուղղված  այլ քննչական և դատավարական գործողություններ կատարելու անհրաժեշտությամբ: Դատական նիստի ընթացքում Հրաչյա Բոյաջյանի պաշտպան, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանի կողմից վերոնշյալ միջնորդության դեմ բանավոր առարկություն ներկայացվեց, որով վերջինս հիմնավորումներ ներկայացրեց իր պաշտպանյալի գործողություններին ոչ ճիշտ և անհիմն իրավական գնահատական տալու վերաբերյալ: Ամբողջական հոդվածը՝ ԱՅՍՏԵՂ