Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պահանջում են թույլ տալ «Սասնա ծռեր»-ի անդամներին տեսակցել հարազատներին (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled6

«Սասնա ծռեր» խմբի համակիրները կարճատև դադարից հետո կրկին Ազատության հրապարակում են՝ պահանջելով  ազատ արձակել Էրեբունու ՊՊԾ գունդը գրաված խմբի անդամներին։ Նախաքննությունը շարունակվում է, եւ Սասնա ծռերի անդամներին  արգելված է տեսակցել իրենց  հարազատներին։ Տեղում կազմակերպվեց ստորագրահավաք՝ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին պահանջագիր ներկայացնելու «Սասնա ծռերի» համակիրներն օմբուդսմենից պահանջում են զբաղվել հարազատների հետ տեսակցության հարցով։ Պահանջ խնդրագիրը հասցեատիրոջը հանձնելու համար ակցիայի մասնակիցները երթով շարժվեցին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, վանկարկելով՝ Սասնա ծռեր։ Նպատակին հասնելու համար «Սասնա ծռերի» աջակիցներն առաջիկայում ևս պատրաստվում են հանդես գալ բողոքի գործողություններով։ Մանրամասները՝ տեսանյութում