Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանությունը հայտնաբերել է «օրենքով գող» համարվող, ազգությամբ եզդի, Մերաբ Կալաշովին

Պաշտոնական
lulzsec-arrested

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս՝ հոկտեմբերի 28-ին, ժամը 11-ին, Երևանի Գրիգոր Լուսավորչի փողոցի թիվ 4/2 հասցեի մոտ հայտնաբերվել և ՔՀԳՎ բերման է ենթարկվել Լեհաստանի Հանրապետության քաղաքացի, ազգությամբ եզդի, նախկինում դատված, հանցավոր աշխարհում «օրենքով գող» համարվող՝ 1975 թ. ծնված Մերաբ Կալաշովը, որը 2015 թ. հուլիսի 16-ից Ֆրանսիայի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր փողերի լվացման և կազմակերպված հանցավոր խմբի կողմից կատարված հափշտակության մեղադրանքներով: Խափանման միջոցը՝ կալանք: