Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ամեն տաքսիստ իրավունք չունի մոտենալ տուրիստին». նախարար (տեսանյութ)

Հասարակություն
turizm

Հայաստանում զբոսաշրջությունը տարիներ շարունակ չի զարգացել, քանի որ համակարգային  մոտեցում չի եղել:  Դրա հետեւանքով բազմաթիվ զբոսաշրջիկներ հիասթափված են հեռանում մեր երկրից: «Այսօր յուրաքանչուր տաքսիստ իրավունք պիտի չունենա տուրիստին մոտենալու , նախ եւ առաջ մենք պիտի ճիշտ մատուցենք ամեն ինչ, իսկ հիմա ով ինչ ուզում անում ա»,- նշում է սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը: Մշակույթի նախարար Արմեն  Ամիրյանը հավելում է. «Առաջին հերթին մենք մեզ ենք խաբում, ու բնականաբար խաբում ենք նաեւ տուրիստին, պետք է ձեւավորենք մարդկային հարաբերությունների նոր մշակույթ»: Նորանշանակ  նախարարները  պատրաստակամ են նոր ծրագրերով ու մոտեցումներով լրացնել այս բացը: «Welcome to Armenia» զբոսաշրջային համաժողովին  նրանք ներկայացնում են տուրիզմի զարգացման իրենց տեսլականները: Պատմամշակութային հարուստ ժառանգությունը զբոսաշրջիկներին հասանելի դարձնելու համար շատ կարեւոր են ճանապարհների վիճակները: Տուրիստական գործակալությունները այս հարցի լուծումը ակնկալում են գերատեսչություններից: Զբոսաշրջությունը զարգացնելու համար կարեւոր է նաեւ օրենսդրական դաշտի կարգավորումը: ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն առաջարկում է զբոսաշրջության մասին օրենքն ավելի գործուն դարձնել: Զբոսաշրջիկներին ավելի շատ հետաքրքրում է երկրների պատմությունը՝ հին շենքերն ու կառույցները: Երեւանում այդպիսիք արդեն հաշված թվով են մնացել: Մշակույթի նախարարը այդ էջն արդեն անդառնալի է համարում: Մանրամասները՝ տեսանյութում