Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զբիգնեւ Բոնեկը  կրկին վերընտրվեց ֆեդերացիայի նախագահի պաշտոնում

Սպորտ
sport-lehastan-1

Լեհաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին հարձակվող Զբիգնեւ Բոնեկը կրկին վերընտրվեց ֆուտբոլի ազգային ֆեդերացիայի նախագահի պաշտոնում: Այդ մասին հայտնում է «Պիլկա Նոժնա» պարբերականը: Այսօր կայացած ընտրության ժամանակ անվանի ֆուտբոլիստը ստացել է 99 ձայն: Նրա միակ հակառակորդը՝ Յոժեֆ Վայցեխովսկին, հավաքել է 16 ձայն: Զբիգնեւ Բոնեկը լեհական ֆուտբոլը կղեկավարի եւս չորս տարի՝ մինչեւ 2020 թվականը: Հիշեցնենք, որ Լեհաստանի հավաքականը հանդիսանում է մեր ազգային թիմի մրցակիցներից մեկը 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում: