Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զագրեբում ՀՀ ՄԻՊ-ն առաջ է քաշել Արցախի իրավապաշտպանների ներգրավման հարցը

Քաղաքականություն
mip

Զագրեբում ընթացող Եվրոպական երկրների մարդու իրավունքների ազգային հաստատությունների գլխավորվեհաժողովի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդես է եկել ելույթով՝ ընդգծելովմիջազգային մակարդակի հանդիպումներին Արցախի իրավապաշտպան հաստատությունների ներգրավմանկարևորության մասին: Իր խոսքում Արման Թաթոյանը հատուկ շեշտադրել է, որ անկախ տարածքի քաղաքական կարգավիճակիցմարդու իրավունքների հարցերում Արցախը պետք է ընդգրկված լինի բոլոր քննարկումներում: Այս առումով,հատկապես ընդգծվել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանի դերը և մասնակցության կարևորությունը: Այնուհետև, Արման Թաթոյանը, վերոնշյալի հետ կապված, առանձին առաջարկներ է ներկայացրել պլենարնիստի ընթացքում, որոնք արձանագրվել են կազմակերպության գլխավոր քարտուղարի կողմից և նախատեսվել էդրանք քննարկել կազմակերպության 2017-2019 թվականների ռազմավարական ծրագրում: Արման Թաթոյանի ելույթից հետո Ադրբեջանի ներկայացուցիչը, խախտելով սահմանված կարգը, կատարել էքաղաքական բնույթի հայտարարություններ իբր Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների օկուպացիայի և ՄԱԿ-ի բանաձևերի մասին: Ա. Թաթոյանի արձագանքից  հետո հանդիպումը վարողի՝ Օմբուդսմանների միջազգային ինստիտուտի գլխավոր քարտուղարի կողմից Ադրբեջանի ներկայացուցչի վարքագիծն արժանացել է դիտողության՝նշելով, որ չի կարելի քաղաքականացնել մարդու իրավունքներին նվիրված միջոցառումները: Արդյունքում՝Ադրբեջանի ներկայացուցչի փաստարկներն աջակցության չեն արժանացել: Վերը նշվածից բացի, գլխավոր վեհաժողովի աշխատանքների շրջանակում Արման Թաթոյանն ընդգրկվել էկազմակերպության ռազմավարական ծրագրի մշակման վերահսկող խմբի կազմում: Զագրեբ այցի շրջանակներումՀայաստանի մարդու իրավունքների պաշտպանն առանձին հանդիպումներ է ունեցել Խորվաթիայի, Սերբիայի,Ուկրաինայի օմբուդսմանների և միջազգային մի շարք այլ գործընկերներ հետ:   ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ