Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Լավ անողների» «լավ անելը» չի պակասի». «Բարև Երևան»

Հասարակություն
4bb3a3b0ca39ed0590f2d341915b075f

Ս.թ. հոկտեմբերի 26-ին Երևանի ավագանու նիստում «Բարև Երևան» խմբակցության քարտուղար Անահիտ Բախշյանը հարց բարձրացրեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից Դավթաշեն վարչական շրջանում կառուցապատման մի թույլտվություն տալու հիմքերի՝ իրականությանը չհամապատասխանելու կապակցությամբ: Բարձրացված հարցը վերաբերում էր ոչ թե կառուցապատողի արժանի լինել-չլինելուն, այլ նրան, որ թույլտվության մեջ տարածքի մասին նշվել էր, թե այն «հարթ և անբարեկարգ է», մինչդեռ իրականում այն «թեք, բարեկարգ, կանաչապատ գազոնի մի մասն  է»: Հարցում առկա մտահոգությունը վերաբերում էր նրան, թե քաղաքապետն ինչ է պատրաստվում անել նման՝ իրականությանը չհամապատասխանող հիմնավորումներով թույլտվությունները ապագայում բացառելու համար: