Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԵՄ հետ տնտեսական կապերի թուլացումը բերում է քաղաքական հետեւանքների» (տեսանյութ)

Քաղաքականություն
EM

Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտները այնքան էլ տեխնիկական չեն:  Ըստ Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ Ստեփան Սաֆարյանի՝ Հայաստանը եւ ԵՄ-ն 3,5 տարի փորձում են սահմանել իրենց հարաբերությունները, դրանից առաջ եւս 3,5 տարի խորը բանակցություններ են եղել՝ ազատ առեւտրի ասոցացման համաձայնագրի շուրջ: «Նշվում է, որ ԵՄ-ն սպասում է ԵԱՏՄ-ի շրջանակներում Հայաստանի պարտավորությունների շրջանակների հստակեցմանը, սակայն այդ պարտավորությունների շրջանակը պետք է որ արդեն պարզ լիներ: Եթե այսքան ժամանակ բարդ է փաստաթղթերի վրա բերել այն, ինչ բանակցվել է անցած 3,5 տարիների ընթացքում, ապա հասկանալի պետք է դառնա, որ խոչընդոտները տեխնիկական չեն, այլ՝ քաղաքական»,-ասաց նա: Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանի խոսքով՝ Եվրոպան ցանկանում է ընդլայնել իր շուկան, որի համար նախաձեռնել է Արեւելյան գործընկերությունը: Նրան այդ նախաձեռնության մեջ խանգարող Ռուսաստանը եւս ցանկանում է ընդլայնվել: Այսինքն, կա շահերի բախում, որից տուժում են Արեւելյան գործընկերության գրեթե բոլոր երկրները: Տնտեսագետը վերլուծում է անցած 2016 թ-ի հունվար-օգոստոս ամիսների ցուցանիշները, ըստ որոնց, Հայաստանից Եվրոպա արտահանման տեսակարար կշիռը ԵՄ երկրներ 28,5 տոկոսից նվազել է՝ հասնելով 27,2 տոկոսի: «Հայաստանը Եվրոպային հետաքրքրում է միայն որպես հումքային երկիր: Տեխնոլոգիական արտադրանքի արտահանման առումով հարաբերություններ չենք կարողանում ձեւավորել: Հետեւաբար, ԵՄ-ն Արեւելյան գործընկերության երկրներին, նաեւ Հայաստանին դիտարկելու է որպես իր արտադրանքի արտահանման շուկա: Ընդ որում ՝ Եվրոպական երկրները իրենց արտադրանքը Հայաստան ավելի քիչ են ներմուծում, քան այլ երկրների արտադրանքը: Միաժամանակ, այնպիսի երկրներ, ինչպիսին է Լյուքսեմբուրգը՝ կարող են անգամ օֆշորային սխեմաներ աշխատեցնել այստեղ»,-ասաց Վ. Խաչատրյանը: Ստեփան Սաֆարյանը կարծում է, որ ԵՄ-ի հետ տնտեսական հարաբերությունների թուլացումը բերում է  քաղաքական հետեւանքների, այն է՝ կախվածություն այլ կենտրոններից, տվյալ դեպքում՝ Ռուսաստանից. «Պետք է վերականգնել ԵՄ-ի հետ առեւտրատնտեսական հարաբերությունների նախկին մակարդակը, քանի որ երկարաժամկետ եւ միջնաժամկետ կտրվածքով դա ազդելու են Հայաստանի անվտանգության վրա»,-ընդգծեց Ս. Սաֆարյանը՝ հավելելով, որ ԵՄ-Հայաստան շրջանակային նոր համաձայնագրի շրջանակներում պետք է մտածելն այնպիսի հեռանկարի մասին, որտեղ ոչ թե հումք կմատակարարվի, այլ կարտահանվի պատրաստի արտադրանք: Դա կբերի եւ երկրի ներսում ձեռնարկությունների մրցունակության բարձրացմանը, եւ տնտեսության դիվերսիֆիկացմանը, եւ քաղաքական հարաբերությունների ամրապնդմանը;