Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռոնալդոն զղջացել է «Բարսելոնայում» գոլ խփելու համար (տեսանյութ)

Սպորտ
sport-ronaldo-3

Ֆուտբոլի աշխարհի կրկնակի չեմպիոն, բրազիլացի նախկին հարձակվող Ռոնալդոն հերթական անգամ խոստովանել է, որ Մադրիդի «Ռեալն» իրեն ավելի հոգեհարազատ ակումբ է, քան «Բարսելոնան»: «Կամպաստելայի» դարպասը խփած գոլս, իրոք, իդեալական ստացվեց: Ամեն ինչ ընթացավ այնպես, ինչպես ես էի մտածել: Բայց ցավում եմ, որ այդ գոլը չեմ խփել Մադրիդի «Ռեալի» կազմում», - իսպանական ԱՍ թերթին տված հարցազրույցում նշել է անվանի ֆուտբոլիստը: Խոսքը վերաբերում է 1996 թվականի հոկտեմբերի 12-ին Իսպանիայի առաջնության  «Կոմպոստելա» - «Բարսելոնա» խաղում Ռոնալդոյի խփած գոլին, որը համարում են նրա հեղինակած ամենագեղեցիկ գնդակը ողջ կարիերայի ընթացքում: