Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զգուշացում՝ մարզերում ակտիվացել են կրծողները

Տնտեսություն
muk

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության մասնագետների կողմից  հանրապետության  մի շարք մարզերումիրականացված աշնանային մոնիտորինգի արդյունքում պարզվել է, որ ակտիվացել է կրծողների տարածումն ուզարգացումը, և անհրաժեշտ պայքարի միջոցառումներ չիրականացնելու դեպքում  ձմռան ամիսներին կարող են լրջորենվնասվել պտղատու և խաղողի այգիները, ինչպես նաև աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքերը: Հնարավոր վնասները կանխելու և գյուղացիական տնտեսություններին աջակցելու նպատակով Գյուղատնտեսության նախարարությունն իրականացնում է մկնանման կրծողների դեմ լայնածավալ պայքարի միջոցառումների ծրագիր: Ըստ մոնիտորինգի արդյունքների՝ բարձր վարակվածություն ունեցող տարածքներում պայքարի միջոցառումներ իրականացնելու նպատակով ՀՀ մարզերին անհատույց հատկացվել է անհրաժեշտ քանակությամբ «Ռոդիֆակում Ս» տեսակի թունաքիմիկատ և օգտագործման վերաբերյալ համապատասխան խորհրդատվական թերթիկներ։ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է հողօգտագործողներին հետևել մասնագետների խորհուրդներին ու ցուցումներին, սեղմ ժամկետում ավարտել պայքարի աշխատանքները`  խստորեն պահպանելով անվտանգությանըներկայացվող պահանջները: Լրացուցիչ հարցերի դեպքում  հողօգտագործողները կարող են դիմել  գյուղատնտեսության աջակցության մարզայինկենտրոնների մասնագետներին. կոնտակտային տվյալներն առկա են նախարարության պաշտոնական կայքէջում Անհրաժեշտության դեպքում ծրագիրը կշարունակվի նաև 2017 թվականին` գարնանային պայքարի միջոցառումների կազմակերպման համար:   ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին