Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

1000 անօթևան ընտանիք՝ Սպիտակում (տեսանյութ)

Հասարակություն
spitak-nkar

Լոռու մարզի Սպիտակ քաղաքում անօթևանությունը լուծում չստացած հարցերից է։ 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից ամենից շատ տուժած այս քաղաքում 28 տարի անց էլ դեռ 1000 ընտանիք անօթևան է։ Սեփական տուն կորցրած սպիտակցի ընտանիքներին խորհրդային պետությունը ռուբլիով փոխհատուցում տվել է, սակայն քաղաքացիները գումարները չեն կարողացել ծախսել՝ բանկերում սառեցված լինելու պատճառով։ Ի՞նչ է անում պետությունը՝ այս մարդկանց խնդրին լուծում տալու համար, «Ա1+»-ի հարցին պատասխանում է Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը։ «Մենք բազմիցս դիմել ենք Կառավարությանը և երկրի նախագահին, էս պահին սպասողական վիճակ է։ Քանի դեռ չի ավարտվել պետական բնակարանների խնդիրը, մենք չենք անդրադառնում այդ հարցին»,- ասում է պարոն Սահակյանը։ Նրա խոսքով՝ արդեն այս տարվա վերջին լուծված կլինի պետական բնակարաններ կորցրած ընտանիքների խնդիրը։ «Այս հարցի լուծումից հետո կանդրադառնանք սեփական բնակարան կորցրած ընտանիքներին»,- հավելեց քաղաքապետը։ Հավելենք, որ 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժը Սպիտակում զգացվել է 10 բալ ուժգնությամբ։ Անօթևան էին մնացել տասնյակ հազարավոր մարդիկ, զոհերի թիվը Սպիտակում հասել էր 4000-ի։