Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Որևէ կերպ ինձ չեք տեսնի ՀՀԿ շարքերում. նախարար

Քաղաքականություն
amiryan

Երեկ երեկոյան Երեւանի կենտրոնում պայթեցվել է թիվ 1 տպարանի երկրորդ մասնաշենքը: Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն այսօր հայտարարել է, որ այդ շենքը պատմամշակութային արժեքների ցանկում չկար, ուստի սեփականատերը տնօրինել է այն ինչպես որ ուզել է: «Շենքի պատմամշակութային արժեքի հետ կապված այդքան էլ համամիտ չեմ, շենքն իրականում այդքան էլ արժեքավոր չէր, եթե արժեքավոր լիներ կներգրավեինք պատմամշակութային արժեքների ցանկում»: Անդրադառնալով քաղաքական հարցերին՝ Արմեն Ամիրյանը վստահեցրեց, որ ինքը Հանրապետական կուսակցությանը անդամակցել չի պատրաստվում. «Որեւէ կերպ ինձ չեք տեսնի այդ կուսակցության շարքերում, որովհետեւ իմ խորին համոզմամբ մշակույթի նախարարը պետք է լինի անկուսակցական»: