Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերժ Սարգսյանին չի դիմել ոչ Գագիկ Ծառուկյանը, ոչ Կարեն Կարապետյանը (տեսանյութ)

Քաղաքականություն
vahram-baxdasaryan

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր ճեպազրույցի ժամին անդրադարձավ Գագիկ Ծառուկյանի հնարավոր վերադարձին եւ ՀՀԿ հետ այդ հարցով հանդիպումներին՝ ասելով. «Որեւէ հանդիպում ՀՀԿ, Սերժ Սարգսյանի հետ չի եղել, դա լրատվական հետաքրքրություն է: Մենք հանդիպումներից ու քննարկումներից չենք հրաժարվում, սակայն նման առաջարկություն չի եղել, ցանկություն էլ  չի եղել»:

Ինչ վերաբերում է հարցին, որ նոր Կառավարության անդամները կամ անձամբ վարչապետ Կարեն Կարապետյանը ցանկանում է անդամակցել ՀՀԿ-ին, ապա պարոն Բաղդասարյանը նշեց՝ եթե նրանք ցանկություն հայտնեն, ապա համապատասխան ընթացակարգով կքննարկեն նրանց դիմումները. «Սակայն դեռ նման դիմումներ չենք ստացել»: