Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վճռաբեկ դատարանի նախագահը տեղեկացված է դատավորի ձերբակալման մասին

Հասարակություն
8541f7a4e3f8f97d04499fa9bce03e92

Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը տեղեկացված է Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանի ձերբակալության մասին: Նա ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով: Ինչպես «Ա1+»-ին հայտնեց ՀՀ դատական դեպարտամենտի Արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արման Խաչատրյանը, թեեւ Վճռաբեկ դատարանի նախագահը տեղեկացված է, բայց  դատավորի ձերբակալման որոշում դեռ չեն ստացել: Ըստ դատական օրենսգրքի՝ձերբակալման մասին որոշումը ոչ ուշ, քան ձերբակալման պահից 24 ժամ հետո ուղարկվում է Հանրապետության Նախագահին և վճռաբեկ դատարանի նախագահին։ «Դատալեքս»-ից տեղեկանում ենք, որ այսօր ժամը 10.30-ին դատավորի մոտ նիստ կար նշանակված, այն չի կայացել՝ դատավորի աշխատանքի չներկայանալու պատճառաբանությամբ: ԱԱԾ-ից էլ ձերբակալման մասին տեղեկատվություն խոստացան տրամադրել ավելի ուշ: