Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

11 դատապարտյալ ստացավ նույնականացման քարտ

Հասարակություն
gor

ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի և ՀՀ ԿԱ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության հետ համատեղ իրականացված աշխատանքների արդյունքում հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի 11 դատապարտյալներ ևս ստացան նույնականացման քարտեր: 2015թ. հունվարի մեկից առ այսօր արդեն 449 դատապարտյալներ ստացել են նույնականացման քարտեր: Հավելենք, որ նույնականացման քարտեր ստացած դատապարտյալներն այսուհետ կարող են օրենսդրությամբ սահմանված կարգով մասնակցել քաղաքացիա-իրավական գործարքներին, մասնավորապես` կնքել աշխատանքային պայմանագիր, ձևակերպել տարիքային և հաշմանդամության կենսաթոշակ, գրանցել ամուսնություն, տրամադրել լիազորագրեր, համաձայնագրեր և այլն: Գործընթացը շարունակվում է: ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին