Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աստղեր՝ երկնքում ու Համբարձումյանների ընտանիքում. R

Հասարակություն
Image-2

Այսօր ուզում ենք օգտագործել առիթն ու շնորհավորել աշխարհահռչակ ակադեմիկոս Ռուբեն Համբարձումյանի տարեդարձը: Մաթեմատիկոս,  ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր և ՀՀ ԳԱԱ  ակադեմիկոս Ռուբեն Վիկտորի Համբարձումյանը ծնվել է Թաթարստանի ԵլաբուգաքաղաքումՎիկտորՀամբարձումյանի և ՎերաՖեոդորովնայիընտանիքում: Ակադեմիկոս Ռուբեն Համբարձումյանը խոստովանում է, որ մաթեմատիկոսի իր մասնագիտությունն ընտրելու հարցում մեծ դեր է խաղացել հայրը, որը շատ խստապահանջ էր: 1962 թ. ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը։ Նրա մասնագիտական ուղին սկսվել է 1963 թվականից ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտում և Երևանի պետական համալսարանում: Նրա աշխատանքները վերաբերում են ինտեգրալ և ստոխաստիկ երկրաչափությանը, պատահական պրոցեսների տեսությանը։ Նա լուծել է Բյուֆոն-Սիլվեստրի խնդիրը, տվել է Հիլբերտի 4-րդ խնդրի միակ լուծումը երկչափ և եռաչափ տարածություններում, կառուցել կոմբինատորային ինտեգրալ երկրաչափության տեսությունը, որը մաթեմատիկոսների համաշխարհային հանրության կողմից ընդունվել է որպես մաթեմատիկայի նոր ուղղության հիմք: Երկրաչափական հավանականությունների տեսության մեջ առաջադրել է ֆակտորացման հաշիվը: Նրա պարգևների թվում են 1965թ. ՀԼԿԵՄ ԿԿ մրցանակը, 1982թ. Քեմբրիջի համալսարանի  Ռ. Դավիդսոնի անվան մրցանակը, իսկ 2013թ.մեծանուն գիտնականը պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով: Ռուբեն Համբարձումյանը դասավանդել է աշխարհի լավագույն համալսարաններում՝ ԱՄՆ-ում, Կանադայում, Հնդկաստանում, Իսրայելում, Ֆրանսիայում և Շվեյցարիայում: Մեծանուն գիտնականը մոտ 20 տարի եղել է ՀՀ ԳԱԱ «Տեղեկագիր. Մաթեմատիկա» պարբերականի գլխավոր խմբագիրը,  որը նրա շնորհիվ ձեռք է բերել համաշխարհային ճանաչում և հրատարակվել է նաև անգլերեն: unknown-1 Դա հնարավորություն է տվել աջակցելու հայկական մաթեմատիկային դժվար ժամանակներում: ՌուբենՀամբարձումյանի ներդրումը թվարկվածներով չի ավարտվում: Այժմ նա Ֆրիբուրգի համալսարանի համագործակցությամբ զբաղվում է   Արագած լեռան գագաթին արհեստական սառցադաշտերի ստեղծմամբ: «Freezwater»-ը Արագածի բարձրադիր գոտիներում ջրի պահպանման ծրագիր է, որի շնորհիվ լեռանհարակից գյուղական տարածքներն ամռան վերջին ապահովելու են ոռոգման ջրով: Նախագիծն ունի նաև համաշխարհային նշանակություն, քանի որ գլոբալ տաքացումը սպառնում է ողջ աշխարհին, և աշխարհի գիտնականների խնդիրը սառցադաշտերի հալոցքը կանխարգելելն է: unknown Համբարձումյանի նախագիծը հնարավորություն է տալիս ոչ միայն պահպանելու, այլև ստեղծելու սառցադաշտեր նվազագույն միջոցներ ծախսելումիջոցով: Չի կարելի անտեսել ակադեմիկոս Համբարձումյանի պատմական բացահայտումները և նրա՝ 2015թ.-ին Գերմանիայում լույս տեսած «Վիլսոնյան Հայաստան» աշխատությունը: Այսօր, երբ հրատապ է պատմական կեղծիքների հարցը, և դարձյալ բարձրացվում են աշխարհաքաղաքական հարցեր, Համբարձումյանի պատմագիտական ուսումնասիրությունները բացում են նոր հնարավորություններ և ապագա սերունդներին տալիս են պատմական գործընթացները վերաիմաստավորելու բազմաթիվ առիթներ: Այսօր էլ ակադեմիկոս Համբարձումյանը դասախոսում է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում և փոխանցում է իր գիտելիքներն ապագա մաթեմատիկոսներին: Ցանկանում ենք Ռուբեն Համբարձումյանին երկար ու բեղմնավոր աշխատանք, նոր հայտնագործություններ ու նոր պարգևներ:

R.