Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարեն Կարապետյանն այսօր ՀՀԿ-ական չդարձավ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Sct9_zNQ09k

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր չդարձավ Հանրապետական կուսակցության անդամ։ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը կուսակցության խորհրդի նիստից հետո հայտարարեց․ «Էսօր ոչ պարոն վարչապետի հավանական անդամակցման խնդիրն ենք քննարկել, ոչ էլ մեր այլ գործընկերոջ անդամակցման հարց։ Երբ որ ժամանակը գա պարոն վարչապետն ու պարոն նախագահը կքննարկեն»։ Իսկ արդյո՞ք Կարապետյանը նման հարցով դիմել է կուսակցությանը․ «Պարոն Կարապետյանը դիմի, թե չդիմի, նա Հանրապետական կուսակցության թիմի առանցքային ներկայացուցիչ է։ Այս թիմի ղեկավարը Սերժ Սարգսյանն է և մենք իր հետ միասին կիսում ենք քաղաքական պատասխանատվությունը»։ Հանրապետական կուսակցությունը  խորհրդի այսօրվա նիստում չի քննարկել Գագիկ Ծառուկյանի հնարավոր վերադարձի հարցը։Նա հետևյալ կերպ մեկնաբանեց հոկտեմբերի 26-ին Ծառուկյանի այն հայտարարությունը, թե ինքը ներել է բոլորին։ «Եթե կոնկրետ հարցեր ունեք տվեք էն մարդկանց, ովքեր ներելու կամ ներվելու կարիք ունեն։ Քաղաքականության մեջ պետք է լինի կոռեկտություն։ Բոլոր ոչ կոռեկտ գնահատականները պետք է լինեն անցյալում և հերիք է հետ նայեք՝ վիզներդ ծուռ կմնա,- պատասխանեց նա։ Շարմազանովի վստահեցմամբ՝ մոտ ապագայում չի սպասվում Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպում․ «Ապագայում հնարավո՞ր է, կապրենք, կտեսնենք։ Մեր դիրքորոշումն այն է, որ պետք է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները կյանքի կոչվեն»։ Էդուարդ Շարմազանովը անդրադարձավ Երևանի քաղաքապետարանում տիրող իրավիճակին։ Վերջին նիստի ընթացքում Տարոն Մարգարյանն Անահիտ Բախշյանին ասել էր, թե նրա ձայնի կարոտը չեն, դավիթաշենցիների մի մասին էլ անվանել էր անբարոյական․ «Տարոն Մարգարյանը ընտրված քաղաքապետ է։ Տարոն Մարգարյանն իմ պաշտպանության կարիքը չունի։ Եկեք Երևանի քաղաքապետարանի խոսակցությունները չբերենք այստեղ»։ Շարմազանովը հրաժարվեց պատասխանել այս թեմայով այլ հարցերի։